Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անկա­ռա­վա­րե­լի քաոս բո­լոր ո­լորտ­նե­րում

Անկա­ռա­վա­րե­լի քաոս բո­լոր ո­լորտ­նե­րում
15.09.2020 | 01:30

Երևա­նի կենտ­րոն են վե­րա­դար­ձել մայ­րա­քա­ղա­քից մար­զեր ուղևո­րա­փո­խադ­րում ի­րա­կա­նաց­նող գա­զել­ներն ու տաք­սի­նե­րը։ Հի­շեց­նենք, որ նախ­կին քա­ղա­քա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի պաշ­տո­նա­վար­ման օ­րոք ար­գել­վեց այդ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի մուտ­քը քա­ղա­քի կենտ­րոն և այն­տեղ կա­յա­նու­մը։ Դրանք տե­ղա­փոխ­վե­ցին Երևա­նի ծայ­րա­մա­սեր՝ նպաս­տե­լով մայ­րա­քա­ղա­քի երթևե­կու­թյան բա­րե­լավ­մա­նը։ Այն ժա­մա­նակ ո­րոշ աղ­մուկ բարձ­րա­ցավ, սա­կայն կյան­քը ցույց տվեց, որ ո­րո­շու­մը ճիշտ էր. նախ՝ կենտ­րո­նը ա­զատ­վեց տա­րա­տե­սակ գա­զել­նե­րից, երթևե­կու­թյունն էլ բա­վա­կա­նին թեթևա­ցավ։ Սա­կայն նոր իշ­խա­նու­թյան օ­րոք կար­գու­կա­նոն աս­վա­ծը շատ խորթ հաս­կա­ցու­թյուն է։ Յու­րա­քան­չյուր ո­լոր­տում պետք է ան­կա­ռա­վա­րե­լի քաոս լի­նի, ու այս հա­մա­տեքս­տում, ի­հար­կե, շատ տրա­մա­բա­նա­կան է, որ գա­զել­նե­րը պետք է վե­րա­դառ­նա­յին ու ժա­մե­րով կանգ­նեին քա­ղա­քի կենտ­րո­նում։


Նույնն է նաև փո­ղո­ցա­յին առևտրի վի­ճա­կը։ Դար­ձյալ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի, հե­տա­գա­յում նաև Տա­րոն Մար­գա­րյա­նի օ­րոք ա­զատ­վել էինք այդ ոչ հա­ճե­լի երևույ­թից, այ­սօր, սա­կայն, մայ­թե­րին հա­կա­հի­գիե­նիկ վի­ճա­կում՝ փո­շու, տրանս­պոր­տա­յին ար­տա­նե­տում­նե­րի ու աղ­բի մեջ, բար­գա­վա­ճում է առևտու­րը. կողք կող­քի վա­ճառ­վում են ձու­կը, միր­գը, բան­ջա­րե­ղե­նը, պա­նիրն ու կա­նա­չին։ ՈՒ­նի՞ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը բա­ցօ­թյա ա­պօ­րի­նի առևտու­րը վե­րաց­նե­լու կամք ու մե­խա­նիզմ­ներ. կյան­քը ցույց է տա­լիս, որ ոչ։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2981

Մեկնաբանություններ