ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի դիմումը, Աժ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Աժ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է հայտարարության մեջ: