Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման հարցին

Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման հարցին
17.09.2020 | 21:38

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լիբանանից հեռացած հայ ընտանիքներին Արցախում վերաբնակեցնելու հարցին:

«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների՝ Լիբանանից եկած փախստականներին ԼՂՀ-ում բնակեցնելու մտադրության մասին: Լսել ենք, որ երկու հայ ընտանիք, որոնք հեռացել են Լիբանանից, ցանկություն են հայտնել այնտեղ բնակվելու: Ստուգված տվյալներ լիբանանցի փախստականների հոսքի մասին չունենք»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին: Նա հավելել է, որ ներկա պահին պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա, այդ թվում՝ տարածաշրջանում տեղահանված մարդկանց խնդրի: Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին զրուցել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և հրավիրել հանդիպման՝ քննարկելու համար ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ