Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գի­տու­թ­յու­նը մի գոր­ծիք է, ո­րի մի­ջո­ցով մարդ­կու­թ­յու­նը կար­դում է հա­մակ գո­յութ­յան սկզբ­նաղ­բ­յու­րի՝ Աստ­ծո ձե­ռա­գի­րը»

«Գի­տու­թ­յու­նը մի գոր­ծիք է, ո­րի մի­ջո­ցով մարդ­կու­թ­յու­նը կար­դում է հա­մակ գո­յութ­յան սկզբ­նաղ­բ­յու­րի՝ Աստ­ծո ձե­ռա­գի­րը»
18.09.2020 | 00:03

Դեռևս իր ժա­մա­նա­կին Ա­րիս­տո­տելն ա­սում էր, որ փի­լի­սո­փա­յու­թյու­նը սկս­վում է զար­ման­քից: Զար­մա­նա­լի չի լի­նի,ե­թե ա­սեմ, որ փի­լի­սո­փա­յու­թյան վեր­ջին շուրջ 2500-ա­մյա պատ­մու­թյան վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ մար­դը բա­ցի ֆի­զի­կա­կան ու­ղե­ղից ու­նի նաև հոգևոր ու­ղեղ: Ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը բնու­թյան կող­մից գլ­խում ստեղծ­ված բարձ­րա­գույն նյու­թի մի­ջո­ցով մար­դու հա­մար ա­պա­հո­վում է ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը, անվ­տան­գու­թյու­նը և բա­րե­կե­ցու­թյու­նը: Դա­րե­րի ըն­թաց­քում փլի­սո­փա­յա­կան մտ­քի զար­գաց­ման ըն­թաց­քը վկա­յում է, որ ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի ար­գա­սի­քը ե­ղել է դիա­լեկ­տի­կա­կան մա­տե­րիա­լիզ­մը, ո­րը հիմք հան­դի­սա­ցավ ճա­նա­չե­լու նյու­թա­կան աշ­խար­հը, դրա կա­ռուց­ված­քը՝ սկ­սած տար­րա­կան մաս­նիկ­նե­րից մինչև տիե­զե­րա­կան մո­լո­րակ­նե­րի բա­ցա­հայ­տու­մը և դրանց տե­ղա­շար­ժե­րը: Ներ­կա­յումս դիա­լեկ­տի­կա­կան մա­տե­րիա­լիզ­մի տե­սու­թյան հի­ման վրա են զար­գա­նում գի­տու­թյու­նը և գի­տա­տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցը, թվա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը, ո­րոնք ուղ­ղորդ­ված են մար­դու նյու­թա­կան բա­րե­կե­ցու­թյան ա­պա­հով­մա­նը:

Փի­լի­սո­փա­յա­կան մտ­քի զար­գաց­ման վե­րա­բե­րյալ մեր կա­տա­րած հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ մար­դու հոգևոր ու­ղե­ղի հիմ­քը կազ­մում է Սուրբ հո­գին: Փի­լի­սո­փա­յա­կան մտ­քի զար­գաց­ման սկզբ­նա­կան ժա­մա­նակ­նե­րից սկ­սած մար­դու հոգևոր զար­գաց­ման հիմ­նախն­դիր­նե­րով զբաղ­վել են Պլա­տո­նը, Ա­րիս­տո­տե­լը, ո­րոնք հե­տա­գա­յում հա­մա­կար­գել և բա­վա­կա­նին մատ­չե­լի ներ­կա­յաց­րել է Հե­գե­լը: Մար­դու զար­գաց­ման ի­դեա­լիս­տա­կան տե­սու­թյան հիմ­նա­դիր­նե­րի հա­մար Աստ­վա­ծա­շուն­չը ե­ղել է հիմ­նա­կան հոգևոր լույ­սը, հա­վա­տը և գի­տե­լիք­նե­րի սկզբ­նա­կան աղ­բյու­րը: Վեր­ջին հաշ­վով, ըստ ի­դեա­լիս­տա­կան տե­սու­թյան, մար­դու մեջ կա մի էու­թյուն, ո­րը ղե­կա­վա­րում է մար­դուն: Ա­հա այս­տե­ղից է սկս­վում մա­տե­րիա­լիս­նե­րի և ի­դեա­լիստ­նե­րի միջև ա­ռա­ջա­ցած դա­րա­վոր, բայց թվա­ցյալ հա­կա­սու­թյու­նը և, իմ կար­ծի­քով, ան­հիմն ու ա­նի­մաստ պայ­քա­րը, որն, ըստ էու­թյան, մարդ­կու­թյա­նը ո­չինչ չտ­վեց: Ըստ մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող մո­տեց­ման` մի կող­մից մար­դու ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը պա­տաս­խա­նա­տու է մա­տե­րիա­լիս­տա­կան տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար, իսկ հոգևոր ու­ղե­ղը, Սուրբ հո­գու մի­ջո­ցով, պա­տաս­խա­նա­տու է ի­դեա­լիս­տա­կան տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար, հետևա­բար դրանց միջև հա­կա­սու­թյուն լի­նել չի կա­րող, այլ ընդ­հա­կա­ռա­կը, դրանք լրաց­նում և փո­խօգ­նում են մի­մյանց: Հետևա­բար, մար­դու ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը և հոգևոր ու­ղե­ղը ու­նեն տար­բեր գոր­ծա­ռույթ­ներ, ո­րոնց միաս­նու­թյու­նը ներ­կա­յաց­նում է տվյալ ան­ձի ան­հա­տա­կա­նու­թյու­նը: Ըստ մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող փի­լի­սո­փա­յա­կան այս մո­տեց­ման` մար­դու ինք­նա­գի­տակ­ցու­թյունն ու­նի եր­կու բա­ղադ­րիչ, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը ներ­կա­յաց­նում է մար­դու ինք­նու­թյու­նը, որն ար­տա­ցո­լում է Սուրբ հո­գու հի­ման վրա գոր­ծող հոգևոր ու­ղե­ղի գոր­ծու­նեու­թյու­նը, իսկ երկ­րորդ բա­ղադ­րի­չը ներ­կա­յաց­նում է գի­տակ­ցու­թյու­նը՝ ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը: Ըստ էու­թյան, ինք­նա­գի­տակ­ցու­թյունն ար­տա­հայ­տում է մար­դու ան­հա­տա­կա­նու­թյու­նը, քա­նի որ ան­հա­տա­կան է ինչ­պես մար­դու ֆի­զի­կա­կան գի­տակ­ցու­թյու­նը, այն­պես էլ ան­հա­տա­կան է մար­դու հոգևոր գի­տակ­ցու­թյու­նը (մաս­նա­վո­րա­պես, պայ­մա­նա­վոր­ված այս կամ այն ի­րա­դար­ձու­թյան վե­րա­բե­րյալ մար­դու տե­ղե­կաց­վա­ծու­թյան աս­տի­ճա­նով): Բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում, թե ինչ­պես են փոխ­հա­մա­գոր­ծակ­ցում մար­դու կող­մից ստեղծ­ված մա­տե­րա­լիս­տա­կան և ի­դեա­լիս­տա­կան տե­սու­թյուն­նե­րը կամ մար­դու ֆի­զի­կա­կան և հոգևոր ու­ղեղ­նե­րը, մար­դուց դուրս գտն­վող ֆի­զի­կա­կան և հոգևոր աշ­խարհ­նե­րը ճա­նա­չե­լու գոր­ծըն­թա­ցում:

Սուրբ հո­գու մա­սին փի­լի­սո­փա­յա­կան մտ­քի պատ­մու­թյու­նը մեզ շատ քիչ տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դում, ո­րոն­ցից հնա­րա­վոր չի դառ­նում ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում կազ­մել մար­դու գոր­ծու­նեու­թյան վրա դրա կոնկ­րետ ազ­դե­ցու­թյան մա­սին: Աստ­վա­ծաշն­չում սուրբ ե­ռա­միաս­նու­թյան հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը Սուրբ հո­գին է, ո­րի մա­սին, ի տար­բե­րու­թյուն Աստ­ծո գո­յու­թյան և Հի­սուս Քրիս­տո­սի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րի, հա­մե­մա­տա­բար ա­վե­լի քիչ պատ­կե­րա­ցում­ներ ու­նենք: Քա­նի որ Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց իր պատ­կե­րով և նմա­նու­թյամբ, հետևա­բար մար­դու մեջ Սուրբ հո­գու գո­յու­թյան առ­կա­յու­թյան վե­րա­բե­րյալ կաս­կած լի­նել չի կա­րող, և այն ա­զատ ու ան­կախ է իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ: Սուրբ հո­գին, լի­նե­լով մար­դու հոգևոր ու­ղե­ղի հիմ­քը և ա­ռանց­քը, կա­րող է ա­զատ տե­ղա­շարժ­վել և ա­ռի­թի դեպ­քում ժա­մա­նա­կա­վո­րա­պես լքել մար­դու ֆի­զի­կա­կան մար­մի­նը: Ա­մեն դեպ­քում ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը այդ դեպ­քում կա­րող է շա­րու­նա­կել իր գոր­ծու­նեու­թյու­նը: Սուրբ հո­գին, լքե­լով մար­դու ֆի­զի­կա­կան մար­մի­նը, կա­րող է մակ­րոաշ­խար­հի՝ մար­դուց դուրս գտն­վող տար­բեր երևույթ­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ փնտ­րել ու գտ­նել և գրե­թե լույ­սի ա­րա­գու­թյամբ հետ վե­րա­դառ­նալ նո­րից այդ ֆի­զի­կա­կան մար­մի­նը: Սուրբ հո­գու կող­մից մակ­րոաշ­խար­հի վե­րա­բե­րյալ ձեռք բեր­ված գի­տե­լիք­նե­րը, նույ­նիսկ նկա­րա­հան­ված տար­բեր պատ­կեր­նե­րի մի­ջո­ցով, փո­խանց­վում են մար­դու ֆի­զի­կա­կան ու­ղե­ղին, ին­չի շնոր­հիվ ընդ­լայն­վում են ար­տա­քին աշ­խար­հի վե­րա­բե­րյալ մար­դու պատ­կե­րա­ցում­նե­րը: Մար­դու կող­մից Սուրբ հո­գու մի­ջո­ցով ձեռք բեր­ված գի­տե­լիք­նե­րը կա­րող են նաև գի­տա­կան հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար հիմք հան­դի­սա­նալ կամ դրանք պատ­րաս­տի տր­վել տվյալ մար­դուն: Փաս­տո­րեն տե­ղե­կատ­վու­թյու­նը մար­դուն տր­վում է ոչ միայն գի­տա­կան փոր­ձե­րի և փոր­ձար­կում­նե­րի մի­ջո­ցով, այլև կա­րող է ձեռք բեր­վել նաև մակ­րոաշ­խար­հից՝ Սուրբ հո­գու մի­ջո­ցով (այս­տեղ՝ ըստ Հե­գե­լի): Իսկ երբ Սուրբ հո­գին ընդ­միշտ է լքում ֆի­զի­կա­կան մար­մի­նը, ա­պա այդ դեպ­քում դա­դա­րում է նաև ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի գոր­ծու­նեու­թյու­նը: Հետևա­բար ճիշտ է նաև հա­կա­ռակ պն­դու­մը, այն է՝ երբ վնաս­վում կամ ոչն­չա­նում է ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը, չի գոր­ծում նաև հոգևոր ու­ղե­ղը: Բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում՝ ֆի­զի­կա­կան ու­ղե՞ղն է ա­ռաջ­նա­յին, թե՞ հոգևոր ու­ղե­ղը: Քա­նի որ եր­կուսն էլ գոր­ծում են մի­մյան­ցից ան­կախ և փոխլ­րաց­նում են մե­կը մյու­սին, ա­պա դժ­վար է ա­ռաջ­նու­թյուն տալ որևէ մե­կին, սա­կայն վեր­ջին հաշ­վով մար­դու աստ­վա­ծա­յին էու­թյունն է մար­դուն ղե­կա­վա­րում, այ­սինքն` Սուրբ հո­գին:

Ներ­կա­յումս դիա­լեկ­տի­կա­կան մա­տե­րի­լիս­տա­կան տե­սու­թյու­նը զգա­լի ա­ռա­ջըն­թաց է ապ­րում տար­բեր բնա­գա­վառ­նե­րում, բազ­մա­թիվ գիտ­նա­կան­ներ նոր հայտ­նա­գոր­ծո­թյուն­ներ են կա­տա­րում, սա­կայն Նո­բե­լյան մր­ցա­նակ ստա­ցած շատ գիտ­նա­կան­ներ, ըստ ի­րենց հար­ցազ­րույց­նե­րից ստաց­ված տե­ղե­կատ­վու­թյան, չեն հա­վա­տում Աստ­ծո գո­յու­թյա­նը կամ Սուրբ հո­գու առ­կա­յու­թյա­նը: Սա­կայն ինչ­պես ցույց տվե­ցին մեր դա­տո­ղու­թյուն­նե­րը, գիտ­նա­կան­ներն ա­ռանց ի­րենց մեջ հոգևոր ու­ղե­ղի և Սուրբ հո­գու առ­կա­յու­թյան չեն կա­րող որևէ հայտ­նա­գոր­ծու­թյուն ա­նել, մա­նա­վանդ զբաղ­վել ա­ռօ­րյա գոր­ծե­րով կամ սուրճ խմել, ան­կախ նրա­նից` նրանք այդ մա­սին գի­տե՞ն, թե՞ չգի­տեն: Շատ մարդ­կանց մոտ բա­վա­կա­նին զար­գա­ցած կա­րող է լի­նել ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը, մյուս­նե­րի մոտ` հոգևոր ու­ղե­ղը: Դրա­նով պայ­մա­նա­վոր­ված` մար­դը կա­րող է դառ­նալ կամ լավ գիտ­նա­կան, կամ ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ, կամ ար­վես­տա­գետ, գրող կամ ման­կա­վարժ: Ամ­փո­փե­լով նշեմ, որ դիա­լեկ­տի­կա­կան մա­տե­րիա­լիզ­մը հիմն­վում է գի­տե­լի­քի, իսկ քրիս­տո­նեու­թյու­նը՝ հա­վա­տի վրա: Դիա­լեկ­տի­կա­կան մա­տե­րիա­լիզ­մը և քրիս­տո­նեու­թյու­նը փաս­տո­րեն հան­դի­սա­նում են մի մե­տա­ղադ­րա­մի եր­կու ե­րես­նե­րը: Ըստ մեր մո­տեց­ման ստաց­վում է, որ գի­տե­լի­քը և հա­վա­տը փոխլ­րաց­նում և հարս­տաց­նում են մե­կը մյու­սին, ին­չը յու­րա­քան­չյուր ան­հատ մար­դու կյան­քում դրսևոր­վում է ինք­նա­գի­տակ­ցու­թյան մի­ջո­ցով և պայ­մա­նա­վոր­ված է տվյալ ան­ձի ան­հա­տա­կա­նու­թյամբ՝ ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի և հոգևոր ու­ղե­ղի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով և դրանց հա­մադ­րու­թյամբ:

Մեր կար­ծի­քով, շատ կարևոր է թե դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րում ինչ չա­փով և ինչ չա­փա­նիշ­նե­րի հի­ման վրա է անհ­րա­ժեշտ ներ­կա­յաց­նել մա­տե­րիա­լիս­տա­կան աշ­խար­հի, դիա­լեկ­տի­կա­կան մա­տե­րիա­լիզ­մի և քրիս­տո­նեու­թյան վե­րա­բե­րյալ գի­տե­լիք­նե­րը:

Ռո­լան ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­ՆՅԱՆ

Տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ