Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 46910

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 46910
18.09.2020 | 14:06

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 46910-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 138-ով և հասել 42369-ի, իրականացվել է 3769 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 255927-ի: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Եվս 2 վարակակիր, նախարարության փոխանցմամբ, մահացել է այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1211-ի: Բուժվում է 3330 մարդ:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ