Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ճապոնիայի նորընտիր վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ճապոնիայի նորընտիր վարչապետին
18.09.2020 | 14:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով.

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել են փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված սերտ հարաբերություններ: Համոզված լինելով, որ մեր երկրների բարեկամական համագործակցությունն ունի մեծ ապագա՝ պատրաստակամություն եմ հայտնում Ձերդ Գերազանցության հետ ջանքեր գործադրելու այն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»:

«Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում: Հայաստանը բարձր է գնահատում նաև Ճապոնիայի նշանակալի դերը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հարցերում», - գրել է Փաշինյանը՝ Սուգային մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ