«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արփինե Հովհաննիսյան. Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց, ասաց՝ ես պայմանը պահել եմ, Փաշինյանն է խախտել

Արփինե Հովհաննիսյան. Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց, ասաց՝ ես պայմանը պահել եմ, Փաշինյանն է խախտել
20.09.2020 | 21:26

Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաև իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը, բան չունե՞ն ասելու Ալիևին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:


«Հիշեցնեմ՝ նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետևյալն է՝ Ալիեւը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիեւին հարմար լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիեւն ասում է՝ ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիևն՝ արդեն կարեւոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի՝ նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, Հայաստանի դիրքավորումն էլ որակեց ապակառուցողական։ Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունը ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար փախչեք»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ