Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փա­շի­ն­յա­նա­կան ոս­տի­կա­նու­թ­յան վեր­ջին տար­վա այ­լա­կեր­պութ­յան քրո­նի­կոն

Փա­շի­ն­յա­նա­կան ոս­տի­կա­նու­թ­յան վեր­ջին տար­վա այ­լա­կեր­պութ­յան քրո­նի­կոն
08.12.2020 | 01:11

«Տա­կան­քը այր­ված ո­գու մնա­ցորդն է, սր­տի ա­պա­կա­նու­թյու­նը՝ հոգևոր դիա­նե­խու­թյուն, որ միայն զզ­վանք է հա­րու­ցում։
Հայ ցե­ղի տա­կան­քը մեր օ­րե­րի ցավն է»։
Գա­րե­գին ՆԺ­ԴԵՀ


Ա­ՆԱՍ­ՆԱ­ԿԵՐ­ՊԻ ԶՎԱՐ­ՃԱՆ­ՔԸ


Մր­ցար­շա­վա­յին մո­տո­ցիկ­լետ­նե­րից և սպոր­տա­յին շար­ժա­կազ­մե­րից օր­նի­բուն ա­հա­սար­սուռ աղ­մուկ է ժայթ­քում։ Սրանց հետ հա­մա­ռո­րեն մր­ցակ­ցում են խլա­ցու­ցիչ­նե­րը հա­նած տար­բեր մար­դա­տար մե­քե­նա­ներ։ Ան­գամ պա­տե­րազ­մա­կան 44 օ­րե­րի ըն­թաց­քում ա­նաս­նա­կեր­պը շա­րու­նա­կում էր իր լկ­տի ար­շավ­նե­րը։ Եվ ան­գամ հետ­պա­տե­րազ­մյան դժն­դակ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ լույ­սի պես պարզ էր, որ մենք ա­ռե­րես­վել ենք նա­խա­դե­պը չու­նե­ցող պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան, ա­նաս­նա­կեր­պը բնավ չլ­քեց իր դա­վա­դիր դիր­քե­րը և շա­րու­նա­կում է աղ­մուկ ար­տա­վի­ժել։ Իսկ փա­շի­նյա­նա­բա­րո ոս­տի­կա­նու­թյու­նը գա­վա­ռա­կան նո­րա­հար­սի պես լռում է, բայց իս­կույն արթ­նա­նում-բր­տա­նում է հա­նուն ներ­կա հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան պահ­պան­ման փո­ղոց­ներ փա­կող և իմ­քայ­լա­կան ման­դա­տա­վոր սո­րո­սաա­կեր­պե­րի կե­ցու­թյան վայ­րե­րը կալ­նող քա­ղա­քա­ցիա­կան-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման մաս­նա­կից­նե­րի նկատ­մամբ ան­հա­մա­չափ ուժ կի­րա­ռե­լիս։

ՏԱ­ԿԱՆ­ՔԻ ԿՈՂ­ՔԻՆ՝ ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԲԱՐ


Հս­կա քա­րոզ­չա­կան վա­հա­նակ­ներն ա­մե­նուր ա­վե­տում են՝ ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԲԱ­ՐԵ­ՓՈ­ԽՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՍԿՍ­ՎԱԾ ԵՆ, ՆՈՐ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻՆ ՆՈՐ ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ, ԵՍ ԿԱՆԳ­ՆԱԾ ԵՄ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑՈՒ ԹԻ­ԿՈՒՆ­ՔՈՒՄ։ Վա­հա­նա­կա­յին այս քա­րոզ­չու­թյու­նը ե­զա­կիո­րեն ճշ­մար­տա­ցի և ազ­նիվ է, զի «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նու­թյու­նը», հայ­տն­վել է երկ­րի հա­կա­ռակ կող­մում և կանգ­նած է հա­կազ­գա­յին տա­կան­քի կող­քին։ Հան­րա­պե­տու­թյան ոս­տի­կա­նու­թյու­նը, հիմ­նա­կա­նում ա­կա­մա, ար­դեն 2,5 տա­րի սո­րո­սա­պատ­վում և նի­կո­լո­բոր­բո­սով է պա­տե­նա­վոր­վում։ Այս­պես, ու­ղիղ մեկ տա­րի ա­ռաջ ԱՀԿ-ի գե­րա­գույն հյու­պա­տոս, հա­մա­տե­ղու­թյան կար­գով էլ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ա­ղեկ­տուր ա­վե­տում էր, որ պայ­թու­ցիկ­նե­րի գոր­ծա­ծու­թյու­նից բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ, գլ­խա­վո­րա­պես ե­րե­խա­ներ, վնա­սել են ձեռ­քերն ու աչ­քե­րը, ո­մանք ան­վե­րա­դարձ խե­ղան­դամ­վել են։ Ար­սեն Թ.-ն ան­կեղծ էր իր ա­վե­տիս­նե­րում, սա­կայն որ­պես ճշ­մա­րիտ ու հա­վա­տա­վոր սո­րո­սա­կան նա փա­րի­սե­ցիա­կան կտ­տան­քի էր են­թար­կում հան­րա­յին միտ­քը, բնավ չն­շե­լով վե­րոն­շյալ ա­ղե­տից ձեր­բա­զատ­վե­լու ել­քը՝ պայ­թու­ցիկ­նե­րի վա­ճառ­քի իս­պառ ար­գե­լու­մը։ ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը հե­ռա­կա կար­գով զա­վեշ­տա­լի զու­գեր­գի մեջ էր մտ­նում նշյալ նա­խա­րա­րի հետ։ Հար­գար­ժան ըն­թեր­ցող­ներս հար­կավ հարց­նում են՝ ինչ­պե՞ս։ Սի­րով հի­շեց­նում եմ նա­խորդ տար­վա նա­խաա­մա­նո­րյա ցն­ցա­կաթ­վա­ծը։ Ար­սեն Թ.-ի ա­ղեկ­տուր ի­րա­զեկ­ման հենց հա­ջորդ օ­րը ոս­տի­կա­նա­կան տե­ղե­կա­տուն ցու­ցադ­րում էր զար­հու­րե­լի տե­սա­րան­ներ, թե ինչ­պես է Զ. գյու­ղում մի ըն­տա­նիք խե­ղան­դամ­վել պայ­թու­ցիկ­նե­րի ոչ ճիշտ գոր­ծա­ծու­մից, թե ինչ­պես մայ­րա­քա­ղա­քում բազ­մա­թիվ դե­ռա­հաս­ներ սխալ են օգտ­վում պայ­թու­ցի­կից ու ճայ­թու­կից, վնա­սում են աչք և հոնք, ձեռք ու դաս­տակ, և հա­ճախ ան­վե­րա­դարձ խե­ղան­դամ­վում են։ Վե­րը նշ­ված սար­սափ-տե­սա­ֆիլ­մե­րի ցու­ցադր­ման ըն­թաց­քում հն­չում էր ՀՀ ոս­տի­կա­նու­թյան հոր­դոր-կո­չը՝ պահ­պա­նել պայ­թու­ցիկ­նե­րի օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րը։ Բայց ոչ մի խոսք, ան­գամ ակ­նարկ, որ դրանց գոր­ծա­ծումն ա­ռա­ջաց­նում է ու­ժեղ աղ­մուկ, ո­րը ազ­դա­կա­յին է և հա­ճախ ծանր հետևանք­ներ է թող­նում սր­տա­նո­թա­յին, ա­ղես­տա­մոք­սա­յին և էն­դոկ­րին հի­վան­դու­թյուն­ներ ու­նե­ցող­նե­րի վրա։ Նաև վտան­գում է հղի­նե­րի, ծե­րե­րի և մա­նուկ­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը։ Այս հան­րա­յին հրա­տապ լու­ծում պա­հան­ջող հար­ցում է ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը դիր­քա­վոր­վել երկ­րի հա­կա­ռակ կող­մում։ Եվ դիա­կապ­տում է հան­րա­պե­տու­թյունն ու նրա բնա­կիչ­նե­րին։
Ան­շուշտ տե­ղյակ եք, որ ոս­տի­կա­նա­կան հե­նա­կե­տե­րը տե­ղա­կայ­ված են բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րում։ Կո­կիկ են կա­ռուց­ված, հար­դար­ված են սր­բա­տաշ տու­ֆով, սա­կայն մատն­ված են ան­գոր­ծու­թյան։ Այ­նինչ շատ զբո­սայ­գի­նե­րում և բա­կե­րում պա­տա­նի և ե­րի­տա­սարդ, եր­բեմն էլ տա­րեց նզո­վյալ­նե­րը եր­ջան­կա­նում են, վա­յե­լե­լով զա­նա­զան թմ­րա­նյու­թե­րի պարգևած զար­մա­նա­զան հա­ճույք­նե­րը։ Ան­կաշ­կանդ նե­րարկ­վում են, ան­զուսպ կլա­նում են փր­կա­րար ծու­խը և այլն, և այլն։
Ոս­տի­կա­նա­կան հե­նա­կե­տե­րը, բնա­կա­նա­բար, ան­հա­ղորդ են այս ա­մե­նին։

ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ


Հար­գար­ժան ոս­տի­կան­ներ, ու­շի ու­շով ըն­թեր­ցեք այս նյու­թի բնա­բա­նը, որ պատ­կա­նում է կո­թո­ղա­յին հայ Նժ­դե­հին։
Ըն­թեր­ցե՛ք և երկ­րի հա­կա­ռակ կող­մից վե­րա­դարձ­րեք երկ­րի ի­րա­կան կող­մը։ Մի կողմ դրեք մա­հակ ու վա­հան, դա­դա­րեց­րեք ար­հես­տա­ծին վար­ժանք­նե­րը տրո­լեյ­բուս­նե­րի տա­նի­քի վրա, և, առ­հա­սա­րակ, զգոն ե­ղեք, զանգ­վա­ծա­բար մի պատ­վազ­րկ­վեք։ Ա­հա­վա­սիկ, դեկ­տեմ­բե­րի 5-ի հան­րա­հա­վա­քում քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տով ոս­տի­կան­ներն ա­մե­նուր էին, և բա­վա­կա­նին ան­հա­ջող փոր­ձում էին չլու­սար­ձակ­վել։ Այ­նինչ, ինք­նավս­տահ պահ­ված­քը, ո­րո­նող հա­յացքն ու աս­կե­տա­կան սանր­ված­քը մատ­նում էին նրանց։ Թե ինչ էին նրանք ո­րո­նում խա­ղա­ղըն­թաց հան­րա­հա­վա­քում, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցա պար­զել։
Ժա­մը 17.00-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը շուրջ­կա­լած ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­ներն անս­պա­սե­լի սու­րա­ցին Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յով։ Հան­րա­հա­վա­քը շա­րու­նակ­վում էր։ Րո­պե անց Բաղ­րա­մյան պո­ղո­տա­յով դե­պի վեր շարժ­վե­ցին հա­մազ­գես­տա­վոր ոս­տի­կան­նե­րով բեռն­ված հինգ խո­շոր ավ­տո­բուս­ներ, ո­րոնք ԱԺ-ն շր­ջան­ցե­լով Դե­միր­ճյան փո­ղո­ցով ըն­թա­ցան դե­պի Պռո­շյան փո­ղոց։ Գլ­խի ըն­կա, որ 15 մե­քե­նա­ներն ու 5 ավ­տո­բուս­նե­րը նշա­նա­կետ ու­նեին՝ ՀՀ վար­չա­պե­տի կե­ցա­վայ­րը։ Հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րը կե­ցա­վայր հա­սան մեկ ժամ անց։ Թե մեկ ժամ­վա ըն­թաց­քում ոս­տի­կա­նու­թյունն ին­չով էր զբաղ­ված, մնաց ան­հայտ։ Ի դեպ, Բաղ­րա­մյան պո­ղո­տա­յի վե­րին հատ­վա­ծում, չգի­տես ինչ տրա­մա­բա­նու­թյամբ, ոս­տի­կա­նա­կան պա­րե­կը ար­գե­լա­փա­կեց տրանս­պոր­տի շար­ժը դե­պի վար, դե­պի Ա­զա­տու­թյան հրա­պա­րակ։ Ակն­հայ­տո­րեն ա­վարտ­ված հան­րա­հա­վա­քից էին ա­հա­բեկ­ված։
Հան­րա­հա­վա­քի գի­շե­րը ոս­տի­կան­նե­րը վար­չա­պե­տա­կան կե­ցա­վայ­րի առջև խա­րույկ վա­ռել, ջեր­մաց­նում էին ողջ օ­րը մա­հակ և զենք բռ­նե­լուց սա­ռած ձեռ­քե­րը։ Եվ ես խիստ զար­մա­նում եմ, թե ին­չու կե­ցա­վայ­րում պատս­պար­ված հայտ­նի ըն­տա­նի­քը այդ­պես էլ դուրս չե­կավ, չմո­տե­ցավ խա­րույ­կին և չմեր­սեց ի­րենց երդ­վյալ պաշտ­պան­նե­րի ձեռքն ու ոտ­քը, չկե­րակ­րեց նրանց, չգուր­գու­րեց և բա­րի ծա­ռա­յու­թյուն չմաղ­թեց։

Այ­սօր մի նոր շր­ջան է սկս­վում երկ­րի կյան­քում։ «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան շարժ­ման» խոր­հուր­դը վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել Ն. Փ.-ին։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում հան­րա­պե­տու­թյու­նով մեկ սկս­վե­լու են անհ­նա­զան­դու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։
Ար­գո ոս­տի­կան­ներ, ոս­տի­կա­նա­պե­տից մինչև թա­ղա­յին տե­սուչ, դի­պու­կա­հա­րից մինչև նո­րա­կո­չիկ, հոր­դո­րում եմ չծա­ռա­յել չա­րին։ Ձեր ուխ­տը ծա­ռա­յու­թյունն է երկ­րին և ոչ թե վար­չախմ­բին։ Դուք վեր­ջին 2,5 տա­րում են­թարկ­վում եք դա­ժան փոր­ձու­թյան՝ ա­մե­նուր և ա­մեն օր հպա­տակ­վե­լով ուխ­տադր­ժու­թյանն ու երկ­րա­դա­վու­թյա­նը։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 62408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ