Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միրզաբեկյանց եղբայրների շենքը Բաքվում

Միրզաբեկյանց եղբայրների շենքը Բաքվում
06.02.2022 | 16:44

7-հարկանի այս շենքը կառուցվել է 1908-1915 թթ. Նիկոլաևսկի փողոցի թ. 11 հասցեով (այժմ՝ Իսթիգլալիյաթ փող.), ճարտարապետն է Վարդան Սարգսյանը: Սեփականատերերն էին ներկայիս Ադրբեջանի ծխախոտարդյունաբերության հիմնադիրներ Գևորգ և Միրզաջան Ռոստոմի Միրզաբեկյանցները (Егор и Мирзаджан Романовичи Мирзабекянцы):

Նրանք ծնվել են Շամախի գավառի Նոր Շեն գյուղում, երիտասարդ հասակում տեղափոխվել Բաքու և 1873 թ. հիմնել «Գ. և Մ. Միրզաբեկյանց եղբայրներ» («Бр. Е. и М. Мирзабекянцы») ֆիրմայի ծխախոտի գործարանը Բոնդարնայա փողոցում: 1915 թ. ձեռնարկությունն արդեն արժանացել էր բազմաթիվ բարձրագույն պարգևների, և համբավը տարածվել էր Ռուսական կայսրությունով մեկ: Ֆիրման մասնաճյուղ ուներ Թիֆլիսում, մեծածախ պահեստներ՝ Աստրախանում, Աշգաբադում, Դերբենդում, Սամարղանդում, Կրասնովոդսկում, Շամախում: Արտադրանքը վաճառվում էր Կովկասի, Անդրկասպյան մարզի ու Թուրքեստանի երկրամասի բոլոր քաղաքներում, ինչպես նաև Վարշավայում, Օդեսայում ու մերձվոլգյան քաղաքներում: Գևորգ Միրզաբեկյանցը ֆինանսական օժանդակություն է ցույց տվել Սաղիանի Սբ. Ստեփանոս վանքի նորոգմանը, 1877-ից սկսած 40 տարի եղել է Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության անփոփոխ անդամ: Բացի այդ, եղբայրները ֆիրմայի անունից ամեն տարի Սբ. Ծննդյան ու Զատկի տոներին դրամական նվիրատվություններ են կատարել Մարդասիրականին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 24339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ