Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուբեն Վարդանյանը` Դավիթ դարձած

Ռուբեն Վարդանյանը` Դավիթ դարձած
28.05.2023 | 08:51

Հին կտակարանի հերոս Դավթի և չար հսկա Գողիաթի կռվի մասին քչերը գիտեն։ Անվախ Դավիթը հայրենակիցներին փրկելու համար մենամարտում է ահռելի հսկայի հետ և հաղթանակ տոնում։

Երեկ դիտել եմ բավականին ուշագրավ հարցազրույց որտեղ հսկայամարմին Ռուբեն Վարդանյանը իսկապես հերոս Դավիթ էր դարձել «Ազատություն» ռադիոկայանի վտիտ մեկնաբանի դեմքով հանդես եկող սև Գողիաթի դեմ: Ինչ էր կատարվում։

«Ազատություն» ռադիոկայանի մեկնաբանը ապահով Երևանից պատանդի կարգավիճակում գտնվող Ռուբեն Վարդանյանին ուղղում է հետևյալ հարցերը.

1.ինչու՞ եք դեմ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ՔՊ նախաձեռնությանը։

2.Պատերա՞զմ եք ուզում Ադրբեջանի հետ: Չէ՞ որ դա նոր արյուն և զոհեր կբերի:

3.Դուք Արցախում պաշտո՞ն եք ուզում ձեռք գցել:

4.Դուք ուզում եք Հայաստանը Թաթարստա՞ն սարքել:

Վտիտ, բարակ վզից մի պարան կախած, կյանքում ոչինչ չստեղծած անձը` կյանքում հաջողակ, աշխարհում ճանաչված, բարերար, ֆիլանտրոպ, արմատներով արցախցի արժանապատիվ հայ տղամարդուն մեկը մեկի հետևից ուղղում է մանիպուլյացիոն, վիրավորական, հունից հանող, պրոադրբեջանական շեշտադրումով, ստահոդ մեղադրանքներով լի հարցեր, և առանց լսելու զրուցակցի պատասխանները, սկսում է դեմքով և ժեստերով հարցական բնույթի ծամածռություններ բեմադրել, նախօրոք ստվերելով Վարդանյանի պատասխանների ազգայնաշահ բովանդակությունը։

Տպավորություն կար, որ հարցերի հետևում էր կանգնած Հայաստանում դիրքավորված ողջ հակահայ խմբակների համախումբը, որոնց համար Վարդանյանը դիտվում է որպես Արցախը հանձնելուն խանգարող ուժ։

Այս հակահայ Գողիաթը որոշել էր վարկաբեկել Վարդանյանին և դրա համար ջանք չէին խնայել։

Բայց կատարվեց անսպասելին։

Մանիպուլյացիոն և վիրավորական հարցերի տարափը չհասավ իր նպատակին, ընդհակառակը, այն առիթ և սկիզբ հանդիսացավ, որպեսզի Դավիթ դարձած Վարդանյան Ռուբենը լրագրողին հարցնի` արդյոք դուք հա՞յ եք, արդյոք ես խոսում եմ հայ մարդու հե՞տ։

Կարծես գողության մեջ բռնված լրագրողն ընկավ խոր շփոթմունքի մեջ և տապալվեց հակաարցախյան իր եռանդի մեջ։

Լալկված մոլորեցնողը շփոթված էր և դրանից հետո սկսվեց վրդովված Ռուբեն Վարդանյանի հասարակ խոսքերով կառուցված հաղթարշավը, որտեղ նա քարը քարին չթողեց «Ազատություն» ռադիոկայանի մոլորեցնող և վարկաբեկող թեզերից։ Անկեղծ խոստովանեմ, որ չեմ հիշում նման պարտություն, որը հակահայ խմբերին պատճառեց ազգային հոգսերով ապրող քաղաքական գործիչը, ով չվարանեց թողնել Երևանում ապահով, հարմարավետ, անվտանգ կյանքը և գնաց Արցախ, որպեսզի պատմական հայրենիքի բնակիչների հետ մաքառի ազերի մարդասպանների և տեղի ներքին թշնամիների դեմ։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

ՈՒշադրության արժանի էր այն իրողությունը, որ լրագրողը մեկ բառով նույնիսկ չհարցրեց Արցախի մեր եղբայրների վիճակի, կարիքների մասին, իսկ հարցազրույցից ժամեր անց Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախին է նվիրում հիսուն միլիոն ԱՄՆ դոլար:

Ազգային մեր նպատակների իրականացման համար պետք է ամեն հայ տղամարդ դառնա պայքարող Դավիթ` ընդդեմ կեղծիքի, մանիպուլյացիաների, հակահայկական համախումբ Գողիաթի։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4069

Մեկնաբանություններ