Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Յուրի Լուցենկոն խոստովանել է, որ երկրում անհնար է անցկացնել նախագահական ընտրություններ

    Յուրի Լուցենկոն խոստովանել է, որ երկրում անհնար է անցկացնել նախագահական ընտրություններ

    24.12.2013| 13:58
    ՈՒկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, Եվրամայդանի ղեկավարներից մեկը` Յուրի Լուցենկոն, խոստովանել է, որ անհնար է երկրում անցկացնել վաղաժամ նախագահական ընտրություններ: Նրա խոսքով, դա պարզապես անհնար է: «Անհնար է գնալ պատերազմ՝ ունենալով տասնյակ առաջնորդներ: Անհրաժեշտ է միասնական առաջնորդ: Պետք է հասնել նրան, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ընդդիմության թեկնածուն հավաքի քվեների առնվազն 80 տոկոսը և հաղթանակ տանի»,-ասել է Լուցենկոն:
  • «Հիմա խեղճ հայերի վրա կգրանցեն բոլոր չբացահայտված սպանությունները»

    «Հիմա խեղճ հայերի վրա կգրանցեն բոլոր չբացահայտված սպանությունները»

    24.12.2013| 12:28
    ՌԴ Արզամաս քաղաքում տեղի ունեցած սպանությունը կատարվել է ազգամիջյան թշնամանքի հողի վրա: Նման կարծիք է հայտնել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ավագանու խորհրդի անդամ Վիդադի Աբասովը: Vgoroden.ru կայքի տեղեկացմամբ` Աբասովը երեկ ասուլիսի ժամանակ ասել է, թե տեղի ունեցածը ոչ պատահականություն էր, ոչ էլ անակնկալ:
  • «Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ուրվապատկերին

    «Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ուրվապատկերին

    24.12.2013| 02:02
    Բայց քրդերի ինչի՞ն է պետք Հյուսիսային Իրաքում անկախ Քրդստանը առանց նավթի, գազի և այլ պաշարների։ Չէ՞ որ Բարզանիի և Աթ-Թալաբանիի կլանները նույնպես չեն ուզում հավերժ կախման մեջ լինել ԱՄՆ-ից և Իսրայելից, հույս ունեն աստիճանաբար ավելի ինքնուրույն դառնալու տարածաշրջանային քաղաքականության հարցերում։
  • Պուտինը զրուցում է  իր քաղաքացիների հետ

    Պուտինը զրուցում է իր քաղաքացիների հետ

    24.12.2013| 01:59
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթական` թվով 9-րդ մեծ մամլո ասուլիսն անցկացրեց Մոսկվայում: Միջոցառմանը, որը տևեց 4 ժամ 5 րոպե (ռեկորդը եղել է 4 ժամ 40 րոպե), մասնակցեցին ռուսաստանցի և արտասահմանցի 1319 լրագրողներ: Պետության ղեկավարը հանգամանորեն պատասխանեց 52 հարցի (հարց տվողներից երկուսը տեղացի հայուհիներ էին): Ռուս-հայկական հարաբերությունների թեման չհուզեց ոչ մեկին:
  • «Երբ խոսքը տնտեսությանն է վերաբերում,  Չինաստանը շախմատ է խաղում, իսկ ԱՄՆ-ը՝ շաշկի»

    «Երբ խոսքը տնտեսությանն է վերաբերում, Չինաստանը շախմատ է խաղում, իսկ ԱՄՆ-ը՝ շաշկի»

    24.12.2013| 01:07
    Առաջին հայացքից Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ նորից սրացման փուլ են մտել, ինչի մասին հերթական անգամ,՝ որը մտահոգությամբ, որն ուրախությամբ, ազդարարեցին լրատվամիջոցները և տարբեր կարգի փորձագետներ։ Խոսվում է թե՛ վիճելի կղզիների երկնքում չինական ՀՕՊ գոտու, թե՛ այն մասին, որ Պեկինն այդ գոտու վրայով թռչող ինքնաթիռներից պահանջել է նախապես ներկայացնել թռիչքների պլաններն ու այլ տեղեկություններ։ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները հրաժարվել են կատարել այդ պահանջը։
  • Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից

    Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից

    23.12.2013| 20:22
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Pussy Riot» խմբի մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովան ազատ է արձակվել Կրասնոյարսկի բանտից: Մյուս մասնակիցը՝ Մարիա Ալյոխինան, ով այսօր նույնպես հայտնվել է ազատության մեջ, թռչել է Կրասնոյարսկ: «Ես նրա հետ խոսել եմ հեռախոսով, նրան ազատել են: Այժմ ես մեկնում եմ օդանավակայան»,- ասել է Ալյոխինան:
  • Սիրիայում պատերազմը նոր երանգներ է ստանում

    Սիրիայում պատերազմը նոր երանգներ է ստանում

    23.12.2013| 12:01
    Մինչ աշխարհը հետևում էր ՈՒկրաինայի իրադարձություններին` Սիրիայում իրավիճակը կրկին սրվել է: Սիրիական բանակի` Հալեպի շրջաններից մեկի վրա օդային հարվածների արդյունքում զոհվել է ամենաքիչը 25 մարդ: Հարվածներն իրականացվում են պայթուցիկ տակառներով, որոնք վերևից գցում են այն տարածքների վրա, ուր տեղակայված են ապստամբների ջոկատները:
  • Իտալիան հետևեց Մեծ Բրիտանիայի օրինակին

    Իտալիան հետևեց Մեծ Բրիտանիայի օրինակին

    23.12.2013| 11:04
    Իտալիայի արտաքին գործերի նախարար Էմմա Բոնինոն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Այցի ընթացքում ծրագրվում են բանակցություններ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Նախարարն արդեն հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ:
  • Ժնև 2-ը մոտենում է, մասնակիցները հայտնի չեն

    Ժնև 2-ը մոտենում է, մասնակիցները հայտնի չեն

    23.12.2013| 11:01
    Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է, որ Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսին պետք է մասնակցեն այն ուժերը, ովքեր գիտակցում են հանդիպման նպատակը:
  • Ոչ` օլիմպիական բոյկոտին

    Ոչ` օլիմպիական բոյկոտին

    23.12.2013| 10:59
    Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ կմեկնի Սոչի` աջակցելու չեխ մարզիկներին և ներկա գտնվելու ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: