Արցախի ՊՆ նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով։
Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:
Սիրելի հայրենակիցներ, բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնույթ ճգնաժամ, ծանրագույն կորուստներ:
Ինչպես կանխատեսել էի, Իսրայելի պատասխանը Իրանին չուշացավ, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դեմ էր պատասխանին ու էսկալացիային։ Պայթյուններ են տեղի ունեցել Էսֆահանի օդակայանի տարածքում, ինչպես նաև Իրանի օդային ուժերի 8-րդ բազայում։ Կապի խափանումներ կան Թեհրանի, Շիրազի և Էսֆահանի օդակայանների միջև, ինչի պատճառով Իրանում բոլոր ներքին թռիչքները չեղարկվել են։