Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
26.11.2020 | 23:59

ՈՒ՞մ շուր­ջը հա­մախ­մբ­վենք, Նի­կոլ Փա­շի­նյա­նի՞։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը տո­նա­ծա՞ռ է, որ իր շուր­ջը հա­մա­խմբ­վենք։ Թող ա­սեն մի բան, ո­րով ա­ռա­ջըն­թաց քայլ ենք կա­տա­րել, գնանք հա­մա­խմբ­վենք։ Ես ցա­վով եմ ա­սում, չեմ չա­րախն­դում, ես ի­րեն ա­ռանձ­նա­պես չեմ սի­րում, բայց ինքն է մեր եր­կի­րը ներ­կա­յաց­նում, ու Ա­լիևի նման փա­լա­սը իր վրա խն­դում է, հի­մա ին­քը ո՞նց է գնա­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Ես Նի­կոլ Փա­շի­նյա­նից՝ որ­պես գե­րա­գույն շին­ծու ինք­նահռ­չակ հրա­մա­նա­տա­րից, պա­հան­ջում եմ մի կոնկ­րետ մի­ջո­ցա­ռում վկա­յա­կո­չի այս պա­հի դրու­թյամբ ռազ­մա­գե­րի­նե­րի և զոհ­ված հե­րոս ե­րե­խա­նե­րի դիե­րը փո­խա­նա­կե­լու վե­րա­բե­րյալ։ Հի­մա կսկ­սի՝ բա­նակ­ցում ենք և այլն, հե­րիք է, զզ­վել ենք այդ հե­քիաթ­նե­րից։ Ամ­բիո­նը հե­քիաթ պատ­մե­լու տեղ չի։


Գևորգ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր

Դիտվել է՝ 8356

Մեկնաբանություններ