Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահները բանակցությունների վերսկսման համար կարևորել են ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահները բանակցությունների վերսկսման համար կարևորել են ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները
07.12.2020 | 22:36

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Նրանք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Կողմերը կարծիք են հայտնել, որ թե Հայաստանում և թե Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ