Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ովքեր են ցանկանում խլել Մեղրին. Վահե Գրիգորյան

Ովքեր են ցանկանում խլել Մեղրին. Վահե Գրիգորյան
21.09.2022 | 11:46

1991թ. դեկտեմբերին թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը թուրքական նեղ շրջանակներում ներկայացրեց Բերձորը (Լաչինը) Մեղրիի դիմաց փոխանակելու գաղափարը:
1992թ. փետրվարին այդ առաջարկը ներկայացվեց արդեն Ադրբեջանին, նույն ժամանակահատվածում նաև` Հայաստանին (հարցրե'ք Րաֆֆի Հովհաննիսյանին):


Թուրքիան չէր հանդիսանում բանակցությունների կողմ, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետևաբար, այդ առաջարկը ձևական առումով փոխեց իր հեղինակին, և 1992թ. մայիս-հունիս ամիսներին ստացավ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական Գոբլի անունը:
Գոբլի (ավելի ճիշտ` Օզալի) պլանը ձեռնտու էր թե՛ Թուրքիային, որը ցամաքով կկապվեր Ադրբեջանին, թե՛ ԱՄՆ-ին, որը վերջապես կմեկուսացներ Իրանը:
Ընդ որում, Գոբլը մշտապես պնդում էր, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման միակ հակառակորդը ՌԴ-ն է` նկատի ունենալով, որ վերջինս դեմ էր Գոբլի պլանին` Մեղրիի հանձնմանը:


Ի ապացուցումն սրա՝ 1992թ. հունիսին ՀՀ նախագահը կոչով խնդրեց ՄԱԿ-ին Արցախ խաղաղապահներ ուղարկել, որը մնաց անարձագանք:
Գոբլի պլանի իրագործումը խափանվեց նաև 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, որով «կողմերը մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում»` բացառությամբ Ակնայի, Բերձորի և Քարվաճառի հատվածների. այս պայմաններում Սյունիքը շարունակելու էր անվտանգ և Իրանին կապված մնալ (խոսքը Գորիս-Կապան-Մեղրի-Իրան ավտոճանապարհի մասին է), քանի որ Կովսականի (Զանգելան) ու Որոտանի (Կուբաթլու) հատվածներում կային պահպանված դիրքեր, մինչդեռ ՀՀ վարչապետ-Ադրբեջանի նախագահ բանավոր պայմանավորվածության արդյունքում խախտվեց 10.11.2020թ. հայտարարությունը, և Ադրբեջանին հանձնվեցին Սյունիքի անվտանգության գոտիները, որով սկսվեց Գոբլի (Օզալի) պլանի իրագործման առաջին արարը:


Սրան հաջորդեց ադրբեջանցիների դիրքավորումը Գորիս-Կապան-Մեղրի-Իրան ավտոճանապարհի երկայնքով, որից հետո ԱՄՆ-ի դեսպանը, հիշելով հայտնի հակառուս Գոբլին, մեկնեց Սյունիք հանգստանալու. իսկ ահա արդեն օրեր անց թշնամին փակեց Հայաստանն Իրանին կապող ՄԻԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ճանապարհը` ցույց տալով, որ Գոբլի (Օզալի) պլանը օրակարգում է և սպասվում է բոլորին մոտ ապագայում:
Այս պատմական ակնարկն ավարտելով հույս եմ հայտնում, որ վերջապես կհասկանաք, թե ով ում շահն է սպասարկում, որ երկիրն է որ երկրի կողքին, և ով է այս ամենի հետևում կանգնած:

Դիտվել է՝ 14358

Մեկնաբանություններ