ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Բոլորն արդեն խաղում են բաց քարտերով

Բոլորն արդեն խաղում են բաց քարտերով
18.12.2022 | 11:33

Դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Մեկ շաբաթ առաջ էլ նույն մարդուն հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ինչու՞, ի՞նչ նպատակով՝ չի հաղորդվում, միայն պրոտոկոլային տեքստ. «Քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր, նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների»:
Երևի թե պարզ է՝ ինչ են խոսել իրականում, դժվար թե միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը MI6 ծառայության ղեկավարն ուզենար քննարկել Փաշինյանի հետ։
Եթե պարզ չէ, մի քանի բառով գրեմ՝ ով է Ռիչարդ Մուրը․ եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը 2014-2018թթ., հատուկ ծառայություններում է աշխատում 1987 թվականից, ասում են՝ Ռեջեփ Էրդողանի ընկերն է, Ալիևի հետ ևս մտերիմ է։ Փայլուն տիրապետում է թուրքերենին։ Երբ Թուրքիայում 2016թ․ տեղի ունցավ հեղաշրջման փորձ, ինքն առաջինը կանգնեց Էրդողանի կողքին։ Տեղեկություն կա, որ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման կայացման մեջ մեծ դեր ունի։ Մեծ է Մուրի դերը թուրքական հատուկ հետախուզության ծառայության կայացման մեջ ևս։


Թե Մեծ Բրիտանիան ինչ դեր ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ, դրա մասին ևս գրվել է՝ դեռ պատերազմի օրերին։ Միայն նշեմ, որ Ադրբեջանում գործում են 500-ից ավելի բրիտանական ընկերություններ, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ունի պաշտոնապես ներդրած 30 մլրդ դոլարից ավելի գումար։ Պատերազմից հետո, հատկապես, հրապարակվում են փաստեր, որ Արցախում գործող հանքավայրերի վրա ևս աչք ունի Մեծ Բրիտանիան։ Կաշենն ու Դրմբոնը, պարզվում է, ադրբեջանցիները արդեն վաճառել են բրիտանական ընկերության, որի մեջ հետաքրքրություն ունի նաև Ալիևի ընտանիքը։ Իսկ Բերձորի կյանքի ճանապարհի փակումը հենց այդ հանքերի շահագործման հետ է կապված ։
Ու այս օրով, Մեծ Բրիտանիայի հատուկ հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը գալիս է Հայաստան և հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի բան էլ․ սրան հավելում ենք Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա հուլիսի 15-ի հանդիպումը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, հասկանալի է դառնում, որ կարծես մենք գտնվում ենք 4 տարի իրականացվող գաղտնի ծրագրի վերջին փուլում, բոլորը արդեն խաղում են բաց քարտերով։ Տարիներ շարունակ մանրակրկիտ գծված ծրագիրը, իմ տպավորությամբ, հասել է ավարտին, ու քանի որ էլ թաքցնելու բան չկա, պարբերաբար հանդիպումները զուտ այդ ծրագրի անշեղ իրականացման համար են։ Իսկ շեղում չեն տվել, կարծես։


Հ․Գ․ Կարծում եմ, ժանրի կանոններին համապատասխան, կինոյի վերջում ականատեսը պետք է որ լինենք շքեղ պարգևատրման արարողությանը՝ փայլուն կատարած ծառայության համար։
Հ․Գ․-2. Ես չեմ էլ հիշում՝ բրիտանական կամ ամերիկյան հատուկ ծառայությունների որևէ ղեկավար նախկինում երբևէ Հայաստան եկած լինի, Հայաստանի որևէ ղեկավար, որևէ երկրում, հանդիպում ունեցած լինի նրանց հետ։


Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 11647

Մեկնաբանություններ