Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլի իշխանության ժամանակ ինչ արհավիրք ասես տեսանք

Նիկոլի իշխանության ժամանակ ինչ արհավիրք ասես տեսանք
20.01.2023 | 07:31

Հունվարի 16-ին հրաժարական տվեց Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ Ինչո՞ւ հրաժարական տվեց․ զորամասում հրդեհից տասնյակ զինվորներ չէին զոհվել, պատերազմ չէր պարտվել, 5 հազար զոհ չէր տվել․ զոհերի, գերիների ու անհետ կորածների ֆոնին սեփական հարսանիքը չէր կազմակերպել․ հրաժարական տվեց, որովհետև գերմանական լրատվամիջոցները քննադատում էին իրեն, թե Գերմանիայի զինված ուժերի նյութատեխնիկական բազան նորմալ չի թարմացվում։

Պատկերացնու՞մ եք։ Մամուլի մեղադրանքների համար․ ասում է՝ ես գնում եմ, որ մեր բանակի հեղինակությունը չընկնի, որովհետև ես՝ որպես նախարար, դադարել եմ վստահություն վայելել։
Պատերազմում հազարավոր զոհեր եք տվել, պատերազմից հետո բանակում հարյուրավոր զոհեր եք տվել, բանակում էնքան բարդակ վիճակ է, որ անընդհատ զոհ ու վիրավորներ ենք ունենում, զորամասում հրդեհ է լինում, զոհվում է 15 զինծառայող, Սուրեն Պապիկյանը իր տեղում է։
Սուրեն Պապիկյանի օրոք մենք կորցրել ենք բազմաթիվ մարտական դիրքեր, կորցրել ենք 200-ից ավելի զինվոր, բարդակի արդյունքում բանակում եղել են զոհեր, դիրքերը կահավորված չեն, ռազմաբազայի համալրման մասին ոչինչ հայտնի չէ, միայն հայտնի է, որ պարգևավճարներ են բաժանում, ինչո՞ւ է նա իր պոստին։


Հայկական բանակում վերջին 30 տարվա պատմության մեջ չի եղել այս մակարդակի, այս մասշտաբի ողբերգություն՝ արտակարգ պատահարից։ Պաշտպանության նախարարն անձամբ պետք է հանդես գար մեկնաբանությամբ, ներողություն խնդրեր ու ռադը քաշեր-գնար։ Չէ, սրանք մի երկու պաշտոնանկություն կանեն ու վերջ, հետո էլ կասեն՝ մեզ բանակ պետք չէ, զինվորները զոհվում են անկապ պատճառներով։


Մենք ունեինք հասարակական գործիչներ, որոնք ավելի շուտ ոչ թե գործիչ էին, այլ գործիք էին բանակը քանդելու համար․ նախկինում հենց զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում ունենում էինք մեկ զոհ կամ վիրավոր, նրանք այդ փաստը դրոշակ սարքած՝ պախարակում էին բանակը, հեղինակազրկում էին ու գրանտ էին ստանում, կրծում էին բանակի հիմքերը։ Հիմա նրանք դարձել են իշխանական գործիչներ կամ իշխանությանը մերձ շրջանակ ու թքած ունեն՝ ինչ է կատարվում, արդարացնում են ամեն ինչ․ ինչը կարողանում են՝ բարդում են նախկինի վրա, ինչը չի ստացվում բարդել նախկինի վրա, բարդում են մանր-մունր պաշտոնյաների վրա։
Իսկ բանակի թիվը կրճատվում է պատերազմով, թշնամու հարձակումներով, ներսի բարդակի արդյունքում։


Հ․Գ․ Նիկոլի իշխանության ժամանակ ինչ արհավիրք ասես տեսանք, տեսանք հիվանդություն ու հազարավոր մահեր, տեսանք պատերազմ ու հազարավոր զոհեր, տեսանք սահմանին հարձակումներ ու հարյուրավոր զոհեր։ Մնում է մի հատ երկրաշարժ լինի ու պըրծ։ Չխնդաք, բայց եթե սատանա կա, ապա Նիկոլն ու սատանան իրար հետ են աշխատում։


Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 13855

Մեկնաբանություններ