Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ով խա­ղա­ղու­թ­յուն է ու­զում խայ­տա­ռա­կութ­յան գնով, կս­տա­նա և՛ պա­տե­րազմ, և՛ խայ­տա­ռա­կութ­յուն»

«Ով խա­ղա­ղու­թ­յուն է ու­զում խայ­տա­ռա­կութ­յան գնով, կս­տա­նա և՛ պա­տե­րազմ, և՛ խայ­տա­ռա­կութ­յուն»
17.11.2020 | 00:44

Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն, այն նույն Լու­կա­շեն­կոն, ո­րին վե­րըն­տր­վե­լու առ­թիվ շտա­պեց պաշ­տո­նա­պես շնոր­հա­վո­րել «դիկ­տա­տոր­նե­րի դեմ պայ­քա­րող հե­ղա­փո­խա­կան մար­տիկ» Փա­շի­նյա­նը, և 2018-ին ու 2019-ին հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում էր, թե ան­ձամբ հա­մո­զում էր Սերժ Սարգ­սյա­նին, որ նա «կով­կա­սյան թա­թար­նե­րին» հանձ­նի Ար­ցա­խի շր­ջա­կա ըն­դա­մե­նը հինգ շր­ջա­նը։ Բայց Սերժ Սարգ­սյա­նը, ով էլ և ինչ­պես էլ վե­րա­բեր­վում է Հա­յաս­տա­նի եր­րորդ նա­խա­գա­հին, միշտ կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վում էր։ Թե ին­չին չէր հա­մա­ձայ­նում նա՝ հինգ շր­ջա­նը հանձ­նե­լու պա­հան­ջին, թե այն բա­նին, որ ին­քը պատ­մու­թյան մեջ կմտ­նի որ­պես դա­վա­ճան և վախ­կոտ, թող Հա­յաս­տա­նի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի ինքն ընտ­րի։ Իսկ ա­հա Փա­շի­նյա­նը...


Ար­ցա­խին ու Հա­յաս­տա­նին, ա­յո, նաև Հա­յաս­տա­նին դա­վա­ճա­նե­ցին։ Դա­վա­ճան­նե­րը կան­խո­րո­շե­ցին պա­տե­րազ­մի ել­քը։ Մեր հա­սա­րա­կու­թյու­նը դա­տա­պարտ­ված է ի­րա­կան գնա­հա­տա­կան տա­լու այն ա­մե­նին, ին­չը տե­ղի է ու­նե­նում։ Ա­մեն ին­չի մա­սին չես կա­րող գրել ու ա­սել «բաց ե­թե­րում»։ Մեր փո­խա­րեն, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, դա ա­վե­լի հա­ճախ ա­նում են այլ պե­տու­թյուն­նե­րի հայ քա­ղա­քա­ցի­նե­րը։ Ես մի բան կա­սեմ. իշ­խա­նու­թյան գա­լով՝ մեր երկ­րի այ­սօր­վա կա­ռա­վա­րիչ­նե­րը երդ­վե­լով հա­վաս­տիաց­նում էին, որ Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րում հրա­ժար­վում են «նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ողջ ժա­ռան­գու­թյու­նից» և «կսկ­սեն զրո­յից»։ Եվ այդ խոս­տու­մը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը նույ­նիսկ գե­րա­կա­տա­րե­ցին. այժմ հայ ժո­ղո­վուր­դը նույ­նիսկ ոչ թե զրո­յա­կան կե­տում է, այլև «զրո­յից ցածր» է Ար­ցա­խի հար­ցում։ «Զրոն» այն ի­րա­վի­ճակն էր, որ կար 2018 թ. ապ­րի­լի 23-ին։


Եվ Հա­յաս­տա­նի, և Ար­ցա­խի «ժո­ղովր­դա­վա­րո­րեն ըն­տր­ված» քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը սնան­կա­ցած են և ա­պա­ցու­ցել են ի­րենց մաս­նա­գի­տա­կան ան­պի­տա­նու­թյու­նը։ Այդ իշ­խա­նու­թյուն­նե­րից որևէ դրա­կան, հա­վատ ու հույս ներ­շն­չող բան ակն­կա­լելն ա­նօ­գուտ է։ ՈՒ քա­նի որ «զրո­յից ցածր» ի­րա­վի­ճակն ա­վե­լի ու ա­վե­լի է մտ­նում յու­րա­քան­չյուր հայ ըն­տա­նիք, ար­դեն պետք է մտա­ծել, թե մեր եր­կու հան­րա­պե­տու­թյուն­ներն ինչ­պես հա­նենք «մի­նու­սա­յին» վի­ճա­կից։ Այն ա­մե­նը, ինչ տե­ղի է ու­նե­նում, ցա­վա­լիո­րեն հի­շեց­նում է 1992 թ. ա­մա­ռը։ Այ­սօր­վա ե­րի­տա­սար­դու­թյանն այդ վի­ճակն ան­ծա­նոթ է. նա հա­մե­մա­տա­բար կա­յուն վի­ճա­կում է ապ­րել։ Իսկ մեզ՝ ա­վե­լի տա­րեց­նե­րիս, ո­րոնց ե­րի­տա­սար­դու­թյան ժա­մա­նակ ե­ղավ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մը, ա­մեն ինչ ակն­հայտ ու հաս­կա­նա­լի է։ Մենք հիա­նա­լի ենք հի­շում, թե ինչ դժ­վա­րու­թյամբ տր­վեց բե­կումն այն պա­տե­րազ­մում։ Այն պա­տե­րազ­մը շատ քիչ էր տար­բեր­վում այ­սօր­վա պա­տե­րազ­մից. կեն­դա­նի ու­ժի թվա­կան գե­րա­զան­ցու­թյու­նը թուր­քե­րի կողմն էր, տեխ­նի­կա­յի­նը թուր­քե­րի կողմն էր, կրա­կում էին բնա­կե­լի տնե­րի, հի­վան­դա­նոց­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վրա։ Այն էլ ինչ­պես էին կրա­կում. Ստե­փա­նա­կեր­տը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ա­վեր­ված էր, մյուս բնա­կա­վայ­րե­րի մա­սին ա­վե­լի լավ է ընդ­հան­րա­պես չխո­սել։ Հա, «Սմերչ­նե­րի՞ց» չէին կրա­կում։ Բայց «Գրադ­ներն» էլ պա­կաս չէին ի­րենց հր­թիռ­նե­րը թա­փում ար­ցախ­ցի­նե­րի տնե­րի ու գլուխ­նե­րի վրա։ 1991-94 թթ. թուր­քե­րը տի­րում էին եր­կն­քում, իսկ մեր տղա­նե­րը շատ քիչ բան ու­նեին ՀՕՊ-ի մի­ջոց­նե­րից, երևի միայն վեր­հի­շենք, որ բո­լո­րը փնտ­րում էին այն հա­սա­րակ տղա­յին, որն ա­ռանց որևէ զին­վո­րա­կան կր­թու­թյան ինքն էր սո­վո­րել օ­դա­յին թի­րախ­նե­րի վրա կրա­կել «Ստ­րե­լա­նե­րից»...


Ի՞նչն այն ժա­մա­նակ փր­կեց բո­լո­րիս, ոչ միայն Ար­ցա­խը։ Ա­ռա­ջին հեր­թին այն, որ Ստե­փա­նա­կեր­տում ստեղ­ծե­ցին ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան կո­մի­տե՝ ժա­մա­նա­կա­վո­րա­պես «սա­ռեց­նե­լով» քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյու­նը։ Դրա­նից հե­տո էլ պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում էր, և ե­ղան նշա­նա­կա­լի հաղ­թա­նակ­ներ «կով­կա­սյան թա­թար­նե­րի» կող­քին կանգ­նած նույն հրո­սա­կա­յին «ին­տեր­նա­ցիո­նա­լի» նկատ­մամբ։ Փա­շի­նյան­ներն ու նրանց ջա­հել զոմ­բիկ­նե­րը չեն հի­շում կամ չգի­տեն դա։ Հի­շեց­նենք. 90-ա­կան­նե­րին հա­յե­րին սպա­նում էին. 1) ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը, 2) թուր­քա­կան «Գորշ գայ­լե­րի» ա­հա­բե­կիչ­նե­րը, 3) պա­կիս­տան­ցի ռազ­մա­կան օ­դա­չու­նե­րը, 4) աֆ­ղանս­տան­ցի մո­ջա­հեդ­նե­րը, Գյուլ­բե­դին Հեք­մա­թիա­րի և նոր ծն­վող «Թա­լի­բան» խմ­բա­վոր­ման բան­դիտ­նե­րը, 5) ուկ­րաի­նա­կան բան­դե­րա­կան­նե­րը, 6) Բա­սաև եղ­բայր­նե­րի, Ռա­դուևի և չե­չե­նա­կան այլ ա­հա­բե­կիչ­նե­րը, 7) լիտ­վա­ցի դի­պու­կա­հա­րու­հի­նե­րը... Եվ ի՞նչ, մենք այն ժա­մա­նակ «քա­նա­կո՞վ էինք ու­ժեղ»։ Ոչ, այն ժա­մա­նակ էլ մարդ­կանց, տեխ­նի­կա­յի, զի­նամ­թեր­քի պա­կաս կար, ուղ­ղա­կի փա­շի­նյան­ներ չկա­յին ան­գամ իշ­խա­նու­թյան մեր­ձա­կա մայ­թե­րին, կա­յին դեմ­քեր, կա­յին մար­դիկ։ Իսկ հի­մա... Իշ­խա­նու­թյու­նում չկան մար­դիկ։ Դա փաստ է։ Իշ­խա­նու­թյու­նում ինչ-որ մարդ­կանց հրա­ման­նե­րը կա­տա­րող­ներ են։ Եվ Հա­յաս­տա­նի ա­մեն քա­ղա­քա­ցի լավ գի­տի, թե ինչ են ան­վա­նում դրանց։


Փա­շի­նյանն ու նրա կա­մա­կա­տար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հա­մա­ձայ­նել են յոթ (7) շր­ջա­նը հանձ­նե­լուն ու նվի­րել նաև Շու­շին։ Այ­սինքն, հանձ­նել են նաև ու­թե­րորդ շր­ջա­նը, ո­րի մա­սին ոչ ոք ու երբևէ (բա­ցի թուր­քե­րից) նույ­նիսկ ծպ­տուն չէր հա­նել։ Դա՞ է «հայ­կա­կան հե­ղա­փո­խու­թյան մեծ ու եր­ջա­նիկ ա­պա­գան», դա «նոր Հա­յաս­տանն» ու «նոր Ար­ցա՞խն» են։ Մեր մե­ծա­մաս­նու­թյան զա­վակ­նե­րին ու թոռ­նե­րին այդ­պի­սի «եր­ջան­կու­թյու­նը» նույ­նիսկ Աստ­ծո ա­հեղ դա­տաս­տա­նի ժա­մա­նակ պետք չէ։ Փա­շի­նյան և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան, թող ձեր զա­վակ­ներն ու թոռ­ներն ան­գամ մնան թուր­քե­րի ստ­րուկ­նե­րը, չք­վեք մեր ազ­գից։ Կա­պի­տու­լյա­ցիա­յի տակ ստո­րագ­րած մար­դիկ դատ­վում են. այդ­պի­սին է մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված գոր­ծե­լա­կար­գը։ Որ­պես կա­նոն, նրանց դա­տում են ոչ թե սե­փա­կան ժո­ղո­վուրդ­նե­րը, այլ հաղ­թող­նե­րը։ Այն­պես որ, սպա­սում ենք։ Օ­րի­նակ, Սա­դամ Հու­սեյ­նին կա­խա­ղա­նի դա­տա­պար­տե­ցին ոչ թե ի­րաք­ցի շիա­նե­րը, այլ Ի­րա­քի ա­մե­րի­կա­ցի օ­կու­պանտ­նե­րը։ Իսկ թե Հու­սեյ­նի պա­րա­նո­ցին ով գցեց սուր ծայ­րե­րով մե­տա­ղա­լա­րե սեղ­մօ­ղա­կը, այն էլ այն­պես, որ կա­խե­լուց հե­տո գլուխն ան­ջատ­վեց պա­րա­նո­ցից, այն­քան էլ կարևոր չէ։ Դա­հիճ կա­րող էր լի­նել և շիան, և քուր­դը, և ա­մե­րի­կա­ցին։
Ի՞նչ ու­նենք այ­սօր։ Ազ­գի կոտր­ված ող­նա­շար, ընդ ո­րում մեր ող­նա­շա­րը կոտր­վել է ոչ թե թշ­նա­մու կող­մից և նույ­նիսկ ոչ թե ռազ­մա­ճա­կա­տում մեծ կո­րուստ­նե­րի պատ­ճա­ռով. կոտր­վել է հայ­կա­կան ա­նուն­նե­րով ու ազ­գա­նուն­նե­րով ան­ձանց կող­մից։ Եվ պետք չէ «նախ­կին­նե­րի» վրա գցել. վեր­ջին ա­վե­լի քան 2 տա­րում հար­կա­վոր էր ամ­րապն­դել հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ա­վան­դա­կան դաշ­նա­կից­նե­րի հետ, ոչ թե նրանց հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից հա­նել Իս­րա­յե­լում դես­պա­նու­թյուն­նե­րով կամ ԱՊՀ ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի խար­դախ ձեր­բա­կա­լու­թյամբ։ Սրանք միայն օ­րի­նակ­ներ են, թե ինչ հի­մա­րու­թյուն­ներ են ա­րել և ա­նում «հե­ղա­փո­խա­կան­նե­րը»։ Նույ­նիսկ հի­մա։ Նո­յեմ­բե­րի 12-ին շա­տե­րը կար­դա­ցին, որ նա­խօ­րեին ձեր­բա­կալ­ված բո­լոր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը հայ­տա­րա­րել են, որ ի­րենք քաղ­բան­տար­կյալ­ներ են։ Եվ դա այդ­պես էլ կա. ե­թե 2008 թ. ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, երբ հնա­րա­վոր դար­ձավ 10 հո­գու սպա­նու­թյու­նը, Փա­շի­նյանն ի­րե­նից հե­ռու վա­նեց, այ­սօր բանտ նետ­ված քաղ­գոր­ծիչ­ներն ընդ­հան­րա­պես ո­չինչ չեն ա­րել, բա­ցի այդ, ոչ ոք չի սպան­վել, իսկ Փա­շի­նյա­նը վա­ղօ­րոք փա­խել է իր «սի­րե­լի» ժո­ղովր­դի ցա­սու­մից։ Փա­շի­նյա­նը վա­ղուց է պատ­ճե­նում իր սի­րե­լի ու­սու­ցիչ ու կն­քա­հայր Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի գոր­ծե­լաձևը, ո­րը կի­րառ­վել է ընդ­դի­մա­դիր­նե­րի դեմ 1996 թվա­կա­նին։ Նի­կոլ, տեր­պետ­րո­սյա­նա­կան հե­ղաշր­ջու­մից ու ՀՀՇ-ի լկ­տիու­թյու­նից քիչ ժա­մա­նակ է ան­ցել, և Տեր-Պետ­րո­սյա­նի դիկ­տա­տու­րան տա­պալ­վել է։ Մի՞­թե մո­ռա­ցել ես։ 1998 թ. հուն­վա­րին քո կուռ­քե­րի ու քա­ղա­քա­կան դաս­տիա­րակ­նե­րի տա­պա­լումն էր։


1998 թ. հուն­վար. Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը կա և օ­րե­ցօր ու­ժե­ղա­նում է։ 2020 թ. նո­յեմ­բե­րի 12-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն այլևս չկա, ինչ բա­ռե­րով և ինչ­պես էլ Նի­կոլ Փա­շի­նյանն ու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը «բա­ցատ­րեն» ի­րա­վի­ճա­կը։ Նրանք ուղ­ղա­կի ստում են, երբ քա­րո­զում են (ընդ ո­րում՝ այժմ նույ­նիսկ ի­րենց կողմ­նա­կից­նե­րին կամ զոմ­բիաց­ված­նե­րին), թե «ա­մեն ինչ լավ է լի­նե­լու», «հա­մախ­մբ­վեք մեր շուր­ջը և մենք միա­սին...»։ Դուք խելք­ներդ թռց­րե՞լ եք, Փա­շի­նյան ու Հա­րու­թյու­նյան։ Կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած­նե­րը պետք է հե­ռա­նան։ Նման­նե­րի շուր­ջը կա­րող են հա­մախ­մբ­վել միայն, պատ­կե­րա­վոր ա­սած, է­սե­սա­կան­նե­րը, ո­րոնք ան­գամ Բեռ­լին խոր­հր­դա­յին զոր­քե­րի մտնելու մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, և նույ­նիսկ Հիտ­լե­րի ինք­նաս­պա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, շա­րու­նա­կում էին պն­դել, թե «ֆյու­րե­րը կեն­դա­նի է», և ի­րենք՝ է­սե­սա­կան­նե­րը. «ֆյու­րե­րի հա­վա­տա­րիմ շներն են»... 1945-ից հե­տո Գեր­մա­նիան օ­կու­պաց­վել է, և նախ­կին դաշ­նա­կից­նե­րը մի­լիարդ­ներ են ներդ­րել նրա ա­վեր­ված տն­տե­սու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար. «մր­ցակ­ցու­թյուն» էր ըն­թա­նում, գա­ղա­փա­րա­կան պա­տե­րազմ։ Ա­յո, հենց պա­տե­րազմ, «թուր­քե­րի հետ խա­ղա­ղու­թյան» սի­րա­հար­ներ։ Պարզ­վեց, որ հա­յե­րի մեջ այդ­պի­սիք քիչ չեն... Ա­հա թե ինչն է մեր ազ­գի ա­ղե­տը. մեր մեջ թուր­քեր կան։ Եվ նրանք մեզ ա­տում են, հան­գիստ սր­տով մեզ զո­հա­բե­րում են թուր­քա­կան յա­թա­ղա­նին։
Բա­ցատ­րել, թե ին­չու Գեր­մա­նիա­յի օ­կու­պաց­ման ա­մե­րի­կյան գո­տում 20-րդ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րին «տն­տե­սա­կան հրաշք» կա­տար­վեց, ա­վե­լորդ եմ հա­մա­րում։ Միայն խե­լա­զուրկ մար­դիկ կա­րող են չի­մա­նալ, որ դաշ­նա­յին Գեր­մա­նիա­յից «թն­դա­նո­թի միս» էին պատ­րաս­տում ԽՍՀՄ-ի հետ ինչ-որ ա­պա­գա պա­տե­րազ­մի հա­մար։ Նույն բա­նի հա­մար էին մի­լիար­դա­վոր դո­լար­ներ ներդ­նում կա­պի­տու­լաց­ված Ճա­պո­նիա­յում. ևս մեկ «թն­դա­նո­թի միս» ԽՍՀՄ-ի հետ սպաս­վող ա­պա­գա պա­տե­րազ­մի հա­մար։ Ճիշտ է, Հե­ռա­վոր Արևել­քում ևս մեկ «գրգ­ռիչ» կար՝ Չի­նա­կան Ժո­ղովր­դա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը։ Այ­սինքն, մի­ջու­կա­յին, այդ թվում՝ ջրած­նա­յին, հե­տո՝ նաև նեյտ­րո­նա­յին զեն­քով ծան­րա­բեռն­ված հս­կա եր­կր­նե­րը ի­րենց օ­կու­պա­ցիա­յի գո­տի­նե­րից պար­զա­պես պա­տե­րազ­մի ա­պա­գա գո­տի­ներ էին պատ­րաս­տում։


Ար­ցա­խի նախ­կին հան­րա­պե­տու­թյու­նը նույն­պես օ­կու­պաց­վում է եր­կու «ճամ­բա­րի» կող­մից։ Մեծ մասն օ­կու­պաց­ված է... Թուր­քիա­յի կող­մից։ Ա­յո, Թուր­քիա­յի հար­ցով չար­ժե խաբ­կան­քի մեջ ընկ­նել։ Փոքր մասն օ­կու­պաց­ված է ՌԴ-ի 2000 դե­սան­տա­յին­նե­րի կող­մից։ Ով ինչ­պես ու­զում է, թող մեկ­նա­բա­նի, բայց դա օ­կու­պա­ցիա է։ Թե ինչ կլի­նի վա­ղը, չեն կա­րող ի­մա­նալ ան­գամ նրանք, ով­քեր հա­մա­ձայ­նել են այդ կա­պի­տու­լյա­ցիա­յին ինչ­պես Երևա­նում, այն­պես էլ Ստե­փա­նա­կեր­տում։ Հի­մա թուր­քե­րը, զգա­լով հա­յե­րի ա­րյան հո­տը, ձգ­տում են, որ ի­րենց մտց­նեն Ար­ցա­խի ներ­սի «խա­ղա­ղա­պահ­նե­րի» կազ­մի մեջ։ Կրեմ­լը պա­տաս­խա­նել է, թե դա, իբր, ո­րո­շում են Հա­յաս­տանն ու «Բաք­վի հան­րա­պե­տու­թյու­նը»։ Հաս­կա­նա­լի է, թե ինչ կա­րե­լի է սպա­սել Բաք­վից։ Իսկ Երևա­նի նկատ­մամբ այ­սօր ոչ մի ազ­նիվ ու հայ­րե­նա­սեր չու­նի և չի կա­րող ու­նե­նալ որևէ վս­տա­հու­թյուն։ 1993 թ., երբ նույն­պես թուր­քե­րը ձգ­տում էին ցան­կա­ցած ցու­ցա­նա­կի ներ­քո մտ­նել Ար­ցախ, վեր­ջինս, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, կտ­րա­կա­նա­պես պա­տաս­խա­նեց. «Ո՛չ թուր­քե­րին ու Թուր­քիա­յին»։ 2020 թ. Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը շո­ղո­քոր­թե­լու է Թուր­քիա­յին ու թուր­քե­րին՝ հա­վա­նա­բար սպա­սե­լով, թե՝ «իսկ ի՞նչ կա­սեն Երևա­նից», ա­վե­լի ճիշտ՝ ինչ կհ­րա­մա­յի իր «տե­րը»՝ Փա­շի­նյա­նը։ Ա­վաղ, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ար­դեն ինք­նու­րույն նա­խա­գահ չէ... Կամ էլ ար­դեն ոչ թե նա­խա­գահ է, այլ օ­կու­պա­ցիոն ու­ժե­րի ժա­մա­նա­կա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ։ Ժա­մա­նա­կը ցույց կտա։


Ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք իր փո­ղե­րը ռիս­կի չի են­թար­կի օ­տար­նե­րի կող­մից օ­կու­պաց­ված տա­րած­քի «տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­ման» հա­մար։ Մա­նա­վանդ որ Բա­քուն սպառ­նում է ռու­սա­կան օ­կու­պա­ցիա­յի գո­տի և իր օ­կու­պա­ցիա­յի գո­տի բե­րել «բաք­վե­ցի կա­ռա­վա­րիչ­նե­րի»։ ԱՄՆ-ը «Մար­շա­լի պլան» չի ստեղ­ծի փաս­տա­ցի թուր­քա­կան «նոր հո­ղե­րի» հա­մար։ Թուր­քե­րը կս­պա­սեն... Միայն այն բա­նից հե­տո, երբ մենք այն­տեղ չենք լի­նի, նրանք կբե­րեն (ինչ­պես Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սում) ի­րեն­ցը, ի­րենց թուր­քե­րին և կզ­բաղ­վեն տն­տե­սու­թյամբ ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րով։ Ռու­սաս­տա­նը հնա­րա­վո­րու­թյուն չու­նի զբաղ­վե­լու ձեր հոգ­սե­րով, Ար­ցա­խի հա­յեր։ Սե­փա­կան խն­դիր­ներն է դժ­վա­րու­թյամբ լու­ծում, հա­վե­լած Սի­րիան, հե­ռան­կա­րում՝ պա­տե­րազմ­նե­րի բռն­կու­մը Դոն­բա­սում և Մեր­ձդ­նեստ­րում։ Իսկ այն­տեղ հա­յեր չեն, յու­րա­յին­ներ են, սլա­վոն­ներ և այլ ռու­սա­խոս­ներ։ Այն­տեղ ռու­սա­կան փո­ղերն ա­վե­լի շատ են պետք։ Եվ­րա­միու­թյու­՞նը։ Եվ­րո­պա­յում «կո­րո­նա­վի­րու­սի աշ­նա­նա­յին բռն­կումն է». ինք­ներդ զբաղ­վեք ձեզ­նով, հա­յեր։
Դժ­վար է գրել այդ մա­սին, հայ­րե­նա­սեր հայ­րե­նա­կից­ներ։ Բայց դա այն բա­նի գինն է, որ Հա­յաս­տա­նում գրանց­ված ընտ­րող­նե­րի 51 %-ը լռե­լյայն հնա­րա­վո­րու­թյուն տվեց, որ մեր հա­սա­րա­կու­թյան ճղճ­ղան ու լկ­տի փոք­րա­մաս­նու­թյու­նը մեզ, մեր ե­րե­խա­նե­րին ու թոռ­նե­րին դա­տա­պար­տի ապ­րե­լու Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ներ­քո։ Մեր հա­սա­րա­կու­թյունն իս­կա­պես փտել է. չցան­կա­ցավ մի­ջամ­տել «մարդ­կանց վրա կա­տար­վող այդ փոր­ձե­րին»։ Այդ փոր­ձը դար­ձյալ, ինչ­պես 1917 թ., կո­չե­ցին «հե­ղա­փո­խու­թյուն»։ Այն­տեղ, որ­տեղ այդ «հե­ղա­փո­խու­թյունն» է, չկա Աստ­ված, չկա Հա­վատ։ Ա­ռանց Աստ­ծո և Հա­վա­տի հա­սա­րա­կու­թյունն ար­դեն ազգ չէ։ Ով իր հա­մար այդ­պի­սի ա­պա­գա է ցան­կա­նում, թող նս­տի ու լռի տա­րի­նե­րով։ Իսկ ի՞նչ ա­նեն նրանք, ով­քեր այդ­պի­սի ա­պա­գա չեն ցան­կա­նում։ Սկզ­բում սո­վո­րեք ինք­նու­րույ­նա­բար մտա­ծել։
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան, ե­թե հայ եք և ի­րա­պես ու­զում եք բե­կում մտց­նել պա­տե­րազ­մում, պար­տա­վոր եք ստեղ­ծել Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան կո­մի­տե (ՊՊԿ) և կա­ռա­վար­ման բո­լոր լծակ­նե­րը հանձ­նել զին­վո­րա­կան­նե­րին։ Հա­մա­պա­տաս­խա­նա­բար, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են են­թարկ­վել ու վա­նել ար­տա­սահ­մա­նի և օ­տա­րերկ­րյա դես­պա­նու­թյուն­նե­րի բո­լոր «խոր­հր­դա­տու­նե­րին»։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյու­նը հար­կա­վոր չէ. հար­կա­վոր են գրա­գետ ու փոր­ձա­ռու զին­վո­րա­կան­ներ, թե­կուզ պա­հես­տա­զո­րից, թե­կուզ ոչ Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից։ «Զրոն» այդ ժա­մա­նակ և այդ հար­ցում էլ է «զրո», ու­րեմն վե­րա­դար­ձեք այն գոր­ծո­նին, ո­րը բե­կում մտց­րեց 1991-94 թթ. պա­տե­րազ­մում։ Ա­մեն ինչ պետք է փո­խադր­վի «ռազ­մա­կան ռել­սե­րի» վրա։ Ո­րով­հետև ոչ մի տե­սա­կի խա­ղա­ղա­պահ­ներ մեզ չեն փր­կի։ Օ­րի­նա՞կ եք ու­զում։ Խնդ­րեմ. Կո­սո­վո­յի և Մե­տո­խիա­յի տա­րած­քը բալ­կա­նյան թուր­քե­րին (ալ­բա­նա­ցի­նե­րին) հանձ­նե­լով, ՆԱ­ՏՕ-ի խա­ղա­ղա­պահ­ներն օգ­նում էին ուղ­ղա­փառ բնակ­չու­թյան ար­տաքս­մանն այն­տե­ղից։ Այ­սինքն՝ ցե­ղաս­պա­նու­թյա­նը։ Մեզ հետ նույնն ա­րե­ցին, կրկն­վեց նույ­նիսկ դա­վա­ճա­նու­թյու­նը, սցե­նա­րը նույնն է, ինչ նախ­կին Հա­րավս­լա­վիա­յում։ ՈՒս­տի մեր ժո­ղովր­դին ար­դեն այ­սօր հար­կա­վոր է հայ­րե­նա­սեր զին­վո­րա­կան­նե­րի իշ­խա­նու­թյու­նը, ոչ թե նրանց, ով­քեր ի­րենց ա­րա­տա­վո­րել են Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պած դա­վա­ճա­նու­թյա­նը մաս­նակ­ցե­լով։ Ին­չու՞ է այդ ա­մե­նը պետք։ ՈՒ­րիշ պա­տե­րազմ կգա, հա­յեր ու հա­յու­հի­ներ։ Չեր­չիլն ա­սում էր. «Ով խա­ղա­ղու­թյուն է ու­զում, նույ­նիսկ խայ­տա­ռա­կու­թյան գնով փոր­ձե­լով խու­սա­փել պա­տե­րազ­մից, կս­տա­նա և՛ պա­տե­րազմ, և՛ խայ­տա­ռա­կու­թյուն»։ Զար­մա­նա­լի է, որ դա չգի­տեն Փա­շի­նյա­նը կամ նրա խա­մա­ճի­կը՝ Երևա­նում` «անգ­լիա­կան թա­գու­հի» Ար­մեն Սարգ­սյա­նը։ Տե­ղա­կան մասշ­տա­բի գոր­ծա­րա­րը Ստե­փա­նա­կեր­տում կա­րող էր և չի­մա­նալ դա, բայց Լոն­դո­նում եր­կար տա­րի­ներ «հաս­տատ­վա­ծի» կամ պատ­վիր­ված ու վճար­ված հոդ­ված­ներ գրե­լու փորձ ու­նե­ցող լրագ­րո­ղի հա­մար դա չի­մա­նալն ար­դեն նրանց անձ­նա­կան խայ­տա­ռա­կու­թյունն է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 67638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ