Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Վրաստանի ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի առաջին նիստը

Վրաստանի ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի առաջին նիստը
11.12.2020 | 20:43

«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որին՝ ի նշան բողոքի, ընդդիմադիր օրենսդիրները չեն մասնակցել:

Ընդդիմությունը պնդում է, որ իշխող կուսակցությունը կեղծել է հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և կուսակցություններին կոչ է արել «դադարեցնել քաղաքական առճակատումը և կենտրոնանալ բևեռականացմանը վերջ տալու, համերաշխություն և միասնություն դրսևորելու ջանքերի վրա»:
«Մենք հոգնել ենք այս անվերջանալի հայհոյանքից, վիրավորանքից, իսկական վրացական և կովկասյան վարվելակերպի ոտնահարումից: Ատելությունը պառակտում է երկիրը, դարձնում է խոցելի և տկար մի ժամանակաշրջանում, երբ մեզ առավել եռանդ է պետք մարտահրավերները դիմագրավելու համար», - ասել է նախագահը:

«Հանրության համբերությունն արդեն սպառվում է, գրեթե 30 տարի ենք անկախ պետություն կառուցում, 30 տարին բավական է, որ թե մարդը և թե պետությունը հասունանան: Ժամանակն է ճեղքել այս արատավոր շրջանն ու առաջ շարժվել»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի բացման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հավաքվել էին խորհրդարանի շենքից ոչ հեռու գտնվող Երիտասարդների պալատի սրահում, որտեղ ստորագրել են մանդատներից հրաժարվելու և վերջին ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հռչակագիր:

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ