Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Օջախի՞ց եք գալիս, թե՞ քարանձավից»

«Օջախի՞ց եք գալիս, թե՞ քարանձավից»
09.05.2022 | 11:58

Երիտասարդ տարիներիս բացասական, անմարդկային, չարամիտ արարքներ գործող անձանց կեսկատակ-կեսլուրջ վիրավորական հարց էին տալիս. Մա՞րդ ես, թե՞ միլիցա:

Հիմա, ցավոք, հնարավորություն ունենալով միայն էկրաններից հետևելու համաժողովրդական շարժման գործողություններին, ավելի առանձնացված եմ ականատես լինում որոշ ոստիկանների կողմից հասարակական կարգ պաշտպանողի իրենց հանձնառության սահմանների կոպտագույն վերազանցումների՝ ուժի ու բռնության բացահայտ դրսևորումներով, երբ ոտքի տակ են գցում և ասֆալտին փռում, տասը ամրակուռ քաջերով բերման ենթարկում բողոքի խաղաղ գործողություններ իրականացնող անպաշտպան քաղաքացիների՝ առանց հաշվի առնելու նրանց տարիքը, սեռը, առողջական վիճակը, վաստակը: Սա համակենտրոնացման ճամբար չէ, սա մեր ժողովրդի երկիրն ու հայրենիքն է, և դուք թշնամական պատժիչ ջոկատի դեր մի՛ ստանձնեք ձեր հայրենակիցների նկատմամբ, որոնք ընդամենը ցանկանում են արժանապատվորեն ապրել իրենց պապենական տանը: Ձեր զինաթափված նախորդները, ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, մոլոտովյան շշերով անձնուրացաբար պաշտպանում էին մեր ժողովրդին սովետական զորքերից: Եվ դա էր ոստիկանի արժանապատիվ կեցվածքը, իրական ծառայությունը երկրին ու հայրենիքին:

ՈՒզում եմ հարցնել մարդորսի ժրաջանությամբ աչքի ընկնող ոստիկաններին՝ ումից ու՞մ եք պաշտպանում, ի՞նչն է դրդում ձեզ նման ոգևորությամբ ուժի կիրառման, վերջապես, դուք ի՞նչ երեսով եք նայում ձեր ընտանիքի անդամներին, ի՞նչ խղճով եք գլուխներդ բարձին դնում, օջախի՞ց եք գալիս, թե քարանձավից, հա՞յ եք, թե թուրք:


Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 6341

Մեկնաբանություններ