Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ի՞նչ էին անում թուրքերը՝ տներից ու բնակավայրերից հեռանալիս»

«Ի՞նչ էին անում թուրքերը՝ տներից ու բնակավայրերից հեռանալիս»
29.08.2022 | 07:23

Վախենամ ասել՝ քեֆներիդ դիպչի, բայց պիտի ասեմ, ինչը գաղտնիք չէ. փաստն եմ արձանագրում:


Երբ մեր կամավորականներն էին վռնդում թուրքին իրենց օջախներից, սրանք տներ չէին վառում, խոզի արյունով պատերը չէին ողողում... Անզոր հոգու նման դրսևորումներ չկային:
Երևի սեփական տները վառել, փչացնելը սրանց ալլահի սրտով էլ չէր:
Ի՞նչ էին անում նրանք. փոքրիկ խմբերով ղաչաղ էին դառնում, ելնում «իրենց» քաղաքի կամ գյուղի մոտակա սարերը, տրաքացնում ամեն շարժվող բան, տներ, որտեղ մեր ազատամարտիկներն էին հսկում՝ տեղակայված էին այնտեղ,
ճամփեքից գերիներ էին որսում՝ թալանի գնացած, կապում մեքենայի պոչից, կիլոմետրեր քարշ տալիս, ուղղակի մորթում կամ տանջամահ անում... Հետո էլ այդ մարմինները, մեր հրամանատարների կամ պարետի միջնորդությամբ, մեծ գներով վաճառում տերերի վրա:
Ե՛վ վրեժ էին լուծում, այսպես ասած, և՝ փող աշխատում:
Սրանք հատիկ-հատիկ չէին հեռանում բնակավայրից. խաղաղ բնակչությունը «թարաքյամա» էր կազմում՝ մեկ օրվա ու մեկ ժամի մեջ, ու հեռանալուց առաջ՝ ծնկաչոք ու ձեռքերը երկինք պարզած, ազան էին կանչում:


Մերոնք չէին խանգարում նրանց կրոնական ծեսին, պարզվում է՝ զուր: Նրանք անիծում էին բազմահազար հոտերով:
Տարածքի ջոկատներից մեկի հրամանատարը ադրբեջաներեն գիտեր, երբ զրույցում հարցրել էի, թե ինչ են ասում ոռնալով ու լացելով, ծիծաղելով ասաց. «Անիծում են, ալլահին խնդրում են, որ իրենց տները, որ մեջքով են քար կրել ու կառուցել, ամուր պահի իրենց համար»:
Զարմացել էի. «Եվ դուք թողնում եք, որ նրանք անիծե՞ն»:
«Իսկ ի՞նչ անենք, կրոնական ծես է, չենք կարող խանգարել:
Հո չե՞ն օրհնելու մեզ»:


Մեկ լումա, մեկ գույք կամ շոր էլ չէին վերցրել: Ոսկու ու սննդի խանութներն ու գործարանների պահեստները լեփ-լեցուն էին, հազարավոր անասնահոտերը՝ գոմերում կամ արոտում:
Միայն այդ ռազմավարից, եթե ճիշտ օգտագործվեր, առանձին բոռերի բաժին չդառնար, կարելի էր մի ողջ աղետյալ գոտու՝ Գյումրիի հարցը մեկընդմիշտ լուծել:
Հիմա էլ հարյուր հազար անգամ ավելի՝ հետ են ստացել, ինչու՞ ենք զարմանում:
Իսկ բոռերը հեշտ ճանապարհով հարստանալու եղանակը գտել էին. թաքուն անցակետեր էին դրել ամեն տեղ, թալանով բեռնված և ողջ դուրս պրծածներին իրենք էին թալանում, ընդդիմացողին մեռնելու աստիճան ծեծում կամ սպանում, կամավոր հանձնողին՝ քերթում, տկլոր բաց թողնում:
Երկար ժամանակ և՛ զոհեր էինք տալիս ազատագրված տարածքներում, և՛ հարստացնում հայ բոռերին:


94-ից էլ դարձան Հայաստանի ռազմավարին... Փաստորեն, այս տեսակի համար սեփական երկիրն էլ ռազմավար էր:
Չեմ ասում՝ մենք էլ ղաչաղ դառնանք, թեկուզ և մեկ թուրք սպանելու համար՝ ընկնենք սարերը. մենք հազիվ կարող ենք կուսակցություն հիմնել ու ճառեր ասել: Եվ հետո՝ այս մասին բարձրաձայն չեն էլ ասում, ոգու ու պատվի մղում է, կամ՝ կա, կամ՝ չէ:
Հա, մի բան էլ. չեմ հիշում, որ թուրք ղաչաղներից մեկն ու մեկը բռնված լիներ՝ այնքան ճարպիկ ու համախումբ էին գործում, թաքնվելու հազար ձև գիտեին, զինված էին մինչև ատամները:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 17040

Մեկնաբանություններ