Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսկ բնակչությունը շուրջպար է բռնել տոնածառի շուրջ

Իսկ բնակչությունը շուրջպար է բռնել տոնածառի շուրջ
22.12.2022 | 07:27

Աշխարհում կա միայն մեկ պետություն, որտեղ իշխանությունը ուղիղ կանգնում ու ասում է, որ զենք գնել չի կարողանում, գնածը բերել չի կարողանում, անվտանգությունն ապահովել ի վիճակի չէ, սահմանները պահել չի կարող, ստրատեգիական բարձունքների համար կռվել չի պատրաստվում, քանի որ դրանք ձյունոտ սարեր են...

Այդ պետությունն ունիկալ է նաև նրանով, որ նույն ընթացքում բնակչությունը շուրջպար է բռնել տոնածառի շուրջ ու տրնգի է պարում, իսկ մի քանի հոգի միջազգային հանրությանն են փնտրում, որ գա իրենց անվտանգությունն ապահովի։
Բոլորն այդ պետության մեջ երջանիկ են, բացի այս ամենը տեսնող, իրավիճակը գիտակցող, հետևանքները հաշվարկող մի բուռ խելագարվածների։


Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 10926

Մեկնաբանություններ