Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մի՛ մոռացեք պատճառահետևանքային կապը

Մի՛ մոռացեք պատճառահետևանքային կապը
27.12.2022 | 08:28

Պատուհասի լատենտ աջակիցները, չարիքի կողմից երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, դեմքի միամիտ արտահայտությամբ հաճախ հարցնում են.
- Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»:
Ալեգորիկ օրինակով պատասխանեմ:


Զարտուղի ճանապարհներով միջակ դեղագետը դառնում է գլխավոր վիրաբույժ: Միջին ծանրության հիվանդին վիրահատելիս՝ հասցնում է կրիտիկական վիճակի:
Արձանագրենք, ստեղծված դրության մեղավորը դեղագետ-«վիրաբույժն» է…
Պարզվում է, որ անհրաժեշտ են ոլորտի լավագույնները՝ փորձելու ինչ-որ բան շտկել՝ գոնե նվազագույն կորուստներով:


Միջակ դեղագետը, իհարկե, չի մտնում լավագույն վիրաբույժների թվի մեջ:
Արած հանցագործության համար էլ նա պետք է պատասխանատվություն կրի:
Չէ՞ որ միջին ծանրության վիրահատությունը դարձրել է բարդագույն…
Մեղմ ասած, տարօրինակ կլինի, եթե հիվանդի մահանալուց հետո ընտանիքի անդամները սկսեն խղճալ մահվան հեղինակին և հայտարարեն, որ վիճակը ծանրագույն էր, և «բժիշկը» ոչինչ անել չէր կարող, մեղք չունի:


Մի՛ մոռացեք պատճառահետևանքային կապը:
120.000 հայ հայտնվել է թշնամու շրջափակման մեջ, որովհետև ՀՀ իշխանությունը հակապետական է, հակահայկական:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 17008

Մեկնաբանություններ