Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սյունեցին ծիծաղում է ձեր վախերի վրա

Սյունեցին ծիծաղում է ձեր վախերի վրա
29.01.2023 | 10:53

Պարզվում է՝ վերջին երկու տարում Երևանի ոչ մի տաքսիստ չի քշել դեպի Սյունիք, վախենում է ճանապարհին գնդակոծվի կամ թուրքի նշանակետի տակ ընկնի:
Սյունեցին մնում է իր տաքսիստների ու երթուղայինների հույսին ու ամենևին դժգոհ չէ դրանից:


Եթե նույն օրը պետք է գնաս ու հետ վերադառնաս, ապա ստիպված ես փնտրել սյունեցի տաքսիստ, գետնին չես մնում, իհարկե, միշտ էլ գտնվում է մի համերկրացի, ով քեզ տեղ է հասցնում, ուղղակի, նախապես պետք է պայմանավորվել:
Հավանաբար, Երևանի տաքսիստներից շատերը ֆեյսբուքում գրառումներ են անում՝ քաջության ու հայրենասիրության մասին:
Վերջերս ընկերուհիս մնացել էր երևանցի տաքսիստի հույսին, սա քշել է մինչև Վայք, Վայոց Ձորի սահմանը չհասած, կանգ է առել, թե՝ չեմ քշում...
Ընկերուհիս զարմացել է՝ ո՞նց թե չես քշում...


Սա էլ թե՝ հանուն մեր ֆերմայի չեմ քշում. ասել ու պինդ փարվել է ղեկին:
Կինը ստիպված է եղել ձմռան գիշերով զանգել Գորիս, տաքսի կանչել:
Երկու ժամ սրթսրթացել է ճամփի մեջ կանգնած, մինչև Գորիսից տաքսի է եկել:
Սա դեռ խաղաղ վիճակն է, պարոնայք երևանցիներ, որ Սյունիք վախենում եք մտնել, բա որ մի թեթև պատերա՞զմ լինի, ինչ կանեք, Սյունիքին լրիվ մենակ կթողնեք՝ իր բանակի ու իր քաջերի հետ:


Ծիծաղներս ուղղակի բերում եք, Երևանի վերգոներ:
Իսկ Գորիսում մի բացառիկ հրաշալի ու գեղեցիկ ժամանակներ են սկսվել՝ լայնածավալ շինարարության, սիրո ու բարության, միմյանց հանդեպ ընկալումի ու ներողամտության, այնպես որ, չես էլ զգում, որ փողոցներն ամբողջությամբ քարուքանդ են, քայլելու համար՝ անհարմար. ամենուր քարեր, սարեր են շուռ տված, առուներ են նոր տեղից եզրագծվում, նոր ջրագծեր անցկացվում, տրակտորներն ընկած քանդում, հարթեցնում են, քարտաշներն են քարեր տաշում՝ փոշու ամպը երկինք հանելով, իսկ փողոցների եզրերին էլ՝ շենքեր ու շինություններ են, որ բարձրանում են՝ մեկը-մյուսի հետևից:
Եվ գիտե՞ք, ինչու չենք զգում անհարմարությունը. քարտաշներն անմիջապես դադարեցնում են տաշելը, սպասում, որ անցորդն անցնի, բանվորը՝ նույնը, ոտքիդ տակ աշխատող տրակտորիստը մեքենայի գլուխը թեքում է, որ հողը կոշիկիդ չիջնի:


Ու սրանք հեչ մանրուրք չեն: Քաղաքը ողողված է իրար հանդեպ այս մեծահոգությամբ ու գութով, բոլոր տեսակի հին վեճերն այլևս հարթված, մոռացված են, հիշաչարություն չկա, քանի որ սյունեցին շատ լավ է գիտակցում, որ բոլորս մի նավի վրա ենք և միասին՝ սյունեցիներով ենք այդ նավը նավահանգիստ հասցնելու՝ առանց օգնության ակնկալիքի:
Եվ ինչու՞ գոնե այսպես՝ թիկունքից չասել, որ այս ամենը գալիս է հենց քաղաքապետից ու նրա թիմից, նա ինքն է ակամա այս լավ ու բարի մթնոլորտը ձևավորել, երկու տասնամյակ ու ավելի տևած՝ ոչ վաղ անցյալի քրեական, վախի ու հանցագործությունների, մարդասպանությունների վերջը տվել:


Ժողովուրդը գիտե, որ մարտադաշտում կռվելու տեղը՝ Առուշն իր հետ կռվող է, գործ անելու տեղը՝ գործ անող, բնակչի հոգսին հասնելու, ձեռք մեկնելու տեղը՝ ձեռք մեկնող:
Մենք շատ ունե՞նք Հայաստանում այսպիսի ղեկավարներ, չեմ կարծում:
Ուրեմն, ինչու՞ չգնահատենք այս հազվագյուտ ոսկի շրջանը, որ բախտի պես Առուշ է տրվել Գորիսին:


Նա, ով քաղաք է կառուցում երկիրը ողողած այս որոգայթներում՝ նրան չեն կարող հաղթել. չմոռանանք, որ Առուշը նաև քաղաքի ամենամեծ կամավորական ջոկատի հրամանատարն է:
Իսկ դուք վախենում եք Գորիս մտնել, մեզ բոլորիս նիկոլի երախն ու կրակը գցած «դուխով» երևանցիներ:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 15130

Մեկնաբանություններ