Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախի իշխանությունների կրավորական պահվածքը

Արցախի իշխանությունների կրավորական պահվածքը
04.05.2022 | 20:34

Հանրահավաքներին և երթերին մեր մասնակցության ընթացքում կատարված դիտարկումները թույլ են տալիս եզրահանգել, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման և որոշակի հաջողություններ գրանցելու դեպքում մասնակիցների թիվն ակնհայտորեն ունի աճման միտում: Ցուցարարների թվում կան տարբեր տարիքի, մասնագիտությունների, հիմնականում գիտակից, բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել` անձերը, կուսակցական պատկանելությունը հաշվի չառնելով, զուտ Արցախի և Հայաստանի նկատմամբ խոր մտահոգությամբ պայմանավորված:

Ակնհայտ է, որ և՛ մասնակիցները, և՛ կազմակերպիչներն իրենց գործողություններում հաստատակամ են, համբերատար, կշռադատված, ակցիաներն անցկացնում են բացառապես խաղաղ պայմաններում, չկա ագրեսիա և զանգվածային անկարգությունների վտանգ: Միաժամանակ նկատվում է մինչև վերջ գնալու, անձնազոհության պատրաստակամություն: Հետևաբար, եթե իշխանությունները շարունակեն արհամարհել, ականջալուր չլինել մարդկանց, անտեսել նրանց կարծիքը, հիմնավոր և ճիշտ մտահոգությունները, փորձեն մեզ հայտնի տարբեր եղանակներով վիժեցնել շարժումը, փողոցային խաղաղ ակցիաները ոչ հեռու ապագայում կարող են նաև դադարել: Սակայն դա չի նշանակում, որ հանրությունը կխաղաղվի, մարդիկ կհամակերպվեն և կհանդուրժեն իշխանությունների հակահայ, ապազգային քաղաքականությունը:

Փոխարենը կսկսվի ընդհատակյա գործունեություն, կզարգանա բռնությունը, ի հայտ կգան անհատներ, ուժեր, որոնք ընդհուպ կոշտ միջոցների, անգամ զենքի գործադրմամբ կփորձեն կանխել Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը: Արդյունքում լուրջ դիմակայություն կսկսվի երկրի ներսում, ինչն անթույլատրելի և ազգակործան ճանապարհ է, քանզի ներսից թուլացնելու է երկիրը, և դա ձեռնտու է լինելու բացառապես մեր թշնամիներին:

Առանց արտաքին ուժերի, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատևել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների և հայրենիքի համար է:

Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների և հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների և մասնավորապես ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ: Կարելի է փաստել, որ Արցախի համար մղվող պայքարում այսօր Հայաստանում բացվել է երկրորդ ճակատ, և դրան մասնակից, աջակից չդառնալով`Արցախի նախագահն ու մյուս պասիվ իշխանավորներն ուղղակի դասալիքների և պաշտոններից կառչած կամակատարների են վերածվում:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը և մյուսները գիտակցում են, թե ինչ կլինի վաղը Արցախի հետ, եթե այս շարժումը դադարի, թե՞ պատկերացնում են, որ սա միայն ներհայաստանյան խնդիր է: Եթե այդպես են մտածում, այդպես են ուզում, ուրեմն առնվազն անազնիվ են հայաստանցիների ու Սփյուռքի նկատմամբ և եթե այստեղ ու այնտեղ կարծիք են հայտնում, թե իբր չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, ապա այդ դեպքում ինչո՞ւ էին հանդուրժում, մարտի կանչում մեր հազարավոր տղաներին. Չէ՞ որ Արցախ գնալով` նրանք, ըստ էության, խառնվում էին իրենց ներքին գործերին:

Հասկանալի է, որ այս պաշտոնյաներն իրենց ահռելի հարստությունը պահպանելու խնդիրն են լուծում իրենց լռությամբ և պասիվությամբ, բայց գոնե համարձակություն պետք է ունենան հրապարակավ բարձրաձայնելու, ասելու, որ դեմ չեն Ադրբեջանի կազմում ապրելուն, այլապես ստացվում է, որ հայաստանցիները և Սփյուռքը ինքնախաբեությամբ են զբաղված ու նրանց կամքին հակառակ են պայքարի ելել:

Արայիկ Հարությունյանը հազարավոր մեր զոհերի և մարտնչած տղաների առջև պարտավոր է լինել ցույցերը գլխավորողների շարքերում, քանի որ դրանք առաջնահերթ ծավալվում են Արցախի գոյատևման, հետևաբար, անձամբ նաև իր համար, հակառակ պարագայում պետք է բացեիբաց հայտարարի, որ դեմ է շարժմանը և կողմ է Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական քաղաքականությանը (գոնե վերջինս իր դիրքորոշումը հստակ հայտնել է), որի գինը հիմնականում Արցախն է:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 15609

Մեկնաբանություններ