-
25.03.2013|
11:44
Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մոազ ալ Հատիբը հայտարարել է հրաժարականի մասին։ Ֆեյսբուքի իր էջում Հատիբը գրել է, որ ինքը խոստացել էր սիրիացիներին հեռանալ, եթե չիրականացվեն որոշակի պայմաններ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով Հատիբն իր դժգոհությունն է հայտնել սիրիական ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումից։
-
25.03.2013|
11:43
Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել միասեռ ամուսնությունների օրինականացման և միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման դեմ։ Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 հազար մարդ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ Ելիսեյան դաշտեր մուտք գործել փորձող ցուցարարներին ցրելու համար։
-
25.03.2013|
11:41
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եվրամիության ղեկավարությունը նախնական համաձայնության են եկել Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, ինչը կօգնի դուրս գալ բանկային ճգնաժամից։
-
24.03.2013|
20:58
irates.am-ը ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանից հետաքրքվեց, թե ինչ արդյունք կարող է տալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունը Սերժ Սարգսյանին, համաձայն որի՝ պետք է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ կամ առանցքային պաշտոններում նշանակել ընդդիմության ներկայացրած թեկնածուներին: Արդյո՞ք դա քաղաքական առևտուր չէ:
-
24.03.2013|
16:31
Ռուսաստանի Սուկո գյուղից Անապա քաղաք տանող մայրուղում բեռնատար մեքենան փակել է ճանապարհը՝ արգելափակելով ավելի քան 100 դիտորդների ճանապարհը:
-
24.03.2013|
15:22
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) ապստամբները գրավել են նախագահի նստավայրը և փնտրում են նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բոզիզեն փախուստի է դիմել, ըստ որոշ լուրերի՝ դեպի Կոնգո։ Ապստամբները հայտնել են, որ ցանկանում են գրավել հեռուստառադիո աշտարակն ու իրենց հաղթանակի մասին հայտարարել են ամբողջ հանրապետության տարածքով:
-
24.03.2013|
13:51
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաք։ Նրա այցելության մասին նախապես չի տեղեկացվել։ Սա պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջին այցն է Իրաք։
-
24.03.2013|
13:49
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ժամանել է Կարաչի՝ այդպիսով վերջ դնելով երկրից իր չորսամյա արտաքսմանը։
Գեներալ Մուշարաֆը պատրաստվում է մայիսին կայանալիք ընտրություններում գլխավորել իր կուսակցությունը։ Օդանավակայանում նրան դիմավորել են կողմնակիցները՝ «կեցցե գեներալ Մուշարաֆը» բացականչություններով։
-
24.03.2013|
13:48
Կենտրոնական Աֆրիկայի մայրաքաղաք Բանգիում՝ նախագահական նստավայրի մոտ, ընթանում են արյունահեղ մարտեր։ Ապստամբած զորքերը փորձում են պաշտոնից հեռացնել երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Ականատեսների խոսքով՝ գիշերային անդորրից հետո քաղաքում լսվում են կրակոցներ ու պայթյուններ։
-
24.03.2013|
00:36
Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների ֆոնին, թերևս, ամենահետաքրքրականը ԵՊՀ մի քանի դասախոսների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողների միանալն էր ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանն ու նրանց պատժելու պահանջին: Արարատ Միրզոյանի հետ, հիշեցնենք, ԵՊՀ ղեկավարությունը հրաժարվել է կնքել աշխատանքային պայմանագիր նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով: