Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.12.2013| 00:25
    Արդարև, նրանք շեղվել են Աստծու արդար օրենքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։ Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.11.2013| 00:00
    Ինչո՞ւ մոռացան ամբարտավանները մեր Տիրոջը, ամբարիշտները սահմանն անցան։ Հոտը հովվի հետ հափշտակեցին, որբուկի էշը քշեցին տարան ու յուրացրին այրու եզն անգամ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.11.2013| 00:46
    Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու, հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։ Վիշապների զայրույթն է նա ծծելու, և նրան օձի լեզուն է սպանելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.11.2013| 00:01
    Բայց մահկանացուն՝ վախճանված մարդը, գնում է և է՛լ գոյություն չունի։ Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են, նույնպես մարդիկ թե ննջեն, է՛լ վեր չեն կենա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.11.2013| 00:02
    Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և բազկով նրանց պաշտպան է լինելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.11.2013| 00:00
    Արդ, մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.11.2013| 00:01
    Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սևեռում իր վրա, կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առավոտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։ Մինչև ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչև որ ցավերով կուլ տամ ես լորձունքս։ Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.11.2013| 00:01
    Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.11.2013| 00:01
    Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2013| 00:01
    Բայց մեկը կասի՝ ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։