Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խաղում են բոլորը և ազարտով

Խաղում են բոլորը  և ազարտով
10.07.2012 | 12:47

Գիտենք` ԲՀԿ-ն, յուր սատելիտ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» նամակով դիմել են ԱԺ նախագահին, որ վերջինս հանդիպում կազմակերպի «Հարսնաքարի» գործով պատասխանատու իրավական մարմինների ղեկավարների հետ:
Պատկերացնում եք, չէ՞, Հովիկ Աբրահամյանի համար գործունեության և դրսևորման ինչ լայն հորիզոններ են բացվում: Նա նամակով կդիմի իր կողմից առանձնապես չսիրված Աղվան Գառնիկիչին ու կասի` հլը արի, ենթարկվի հզորագույն լինչի` իրեն ոչ կոռեկտ պահող ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերի կողմից հնչած տրամաբանական ու ոչ տրամաբանական, փրփուրն ի բերան հարցերին:
Ասել է` խաղի կոնֆերանսիեն կլինի Հովիկ Արգամի Աբրահամյանը: Առաջին հերթին ընդդիմության մասով: Սույն ընդդիմությունն էլ իր դեպքում կարող է ասել` մի հլը տեսեք ի՜նչ «տղա» է (խելքի ծո՜վ) Հովիկ Աբրահամյանը. հա՛մ մեզ չմերժեց, հա՛մ էլ կարեցավ գլխավոր դատախազին բերման ենթարկել:
Կասկածել պետք չէ, Հովհաննես Ա-ն ամեն ինչ կանի, որ բավարարի ընդդիմության պահանջն ու կազմակերպի հանդիպում «պատասխանատու իրավապահների» հետ: Այլ հարց է` «իրավական դաշտն» այդ հնարավորությունը նրան կտա՞, թե՞ ոչ:
Այնուհանդերձ, Հովհաննեսի մասով հարցը մնում է բաց. ինչպե՞ս կարձագանքեն (մեր տեղեկություններով` Արգամիչի նամակն արդեն իսկ պատրաստ է) նախագահականում արգամիչական հերթական արագահասությանն ու ձեռնհասությանը: Մանավանդ որ, «նախագահականից դուրս» եկած, մանդատը վայր դրած Ռուբեն Հայրապետյանի հետ Արգամիչի ջրերը երբեք նույն առվով չեն հոսել: Չմոռանանք, որ նախորդ գումարման ԱԺ-ի նիստերին, Հովհաննեսի «հառնող ու մեռնող» ճշմարտության պատճառով, Հայրապետյանը չէր մասնակցում ԱԺ աշխատանքներին: Էլ չենք ասում, որ նա մի անգամ էլ նախագահական էր գնացել խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո` հասնելու նրան, որ Հովիկ Աբրահամյանը մանդատը դնի, այն է` Սերժ Սարգսյանն Աբրահամյանին կրկին «չնշանակի» ԱԺ նախագահ:
Այսպիսով, Հովհաննեսն առիթը բաց չի թողնի` ևս մեկ անգամ ապացուցելու հիվանդության և մահվան մասին իր «կարմիչսկի դիագնոստիկան»` արդեն Ռուբեն Հայրապետյանի և ընդդիմության «գետնին» վրա:
Դառնանք հույժ ընդդիմադիրներին: Հաշվի առնենք, որ վերջիններս կարծես հրաժարվեցին արտահերթ նստաշրջան հրավիրելու իդեա-ֆիքսից: Ճիշտ է, նրանց հաջողվեց 49 ձայն «հավաքագրել» կառավարության ծրագրին ընդդեմ: Սակայն երբեք հնարավոր չէ հավաքել 44 ստորագրություն արտահերթի համար, որովհետև այդ նույն 49-ի մեծ մասը հաջորդ օրը հատիկ-հատիկ կողմ քվեարկեց կառավարության նախագծերին: Առանց բացառության:

Հասկանալի է` նախագահականն արտահերթի մասով «դաբրո» չի տա ո՛չ «Բելաջոյին», ո՛չ Սամվել Բալասանյանին, ո՛չ էլ «մնացած» ԲՀԿ-ականներին: Դաշնակցականների մի մասին էլ: Ժառանգականների էլ:
Լավ, իսկ ինչո՞ւ ընդդիմությունը խնդրո առնչությամբ լսումներ չպահանջեց: Շատ պարզ:
Լսումներին կմասնակցեր ողջ հասարակական սեկտորը, և, «Հարսնաքարի» դեպքի դատապարտմանը զուգընթաց, կասվեին բաներ, որոնք հաստատ դուր չէին գա հույժ ընդդիմադիր լսումներ կազմակերպածներին. ասենք` կպահանջվեր, որ համարժեք պատասխանատվության ենթարկվեին նաև Առինջի դեպքի մասնակիցները, Երմոլովին սպանած Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ևս, կհիշվեին 27-ը, «Առագաստն» ու Կուկուն, Օսկանյանի որդու վրաերթը և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ապտակված հանձնաժողովի նախագահ-տիկինը և այդպե՜ս անվերջ:
Ամենահետաքրքիրը, սակայն, սա էլ չէ: Բանն այն է, որ Լևոն Զուրաբյանը` ՀԱԿ-ական ուղղափառ ռուսիստը, ԲՀԿ-ական և օսկանյանական ոչ «բողոքական» ակտիվիստը, Քոչարյանին տեսնելու համար ռենտգեն ապարատ չունեցողը, պատրաստվում էր «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով «ստեղծել»:
«Փաստը» ՀԱԿ-ի առումով շատ հետաքրքիր է, որովհետև ստեղծվելիք հանձնաժողովում, ինչպես կասեր երկրորդ նախագահը, վերևում նշված «ծեմածիկաները» շատ մեծ տեղ էին ունենալու:
Այդ դեպքում Զուրաբյանի «հանձնաժողովն» ո՞ւմ ջաղացին էր «էնիք» ածելու (գիտենք` մկան էնիքը ջաղացին միշտ պետք է). Սերժ Սարգսյանի՞, որն այդ հանձնաժողովը կարող էր այնպես «ռասկրուտկա» անել, որ ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի «հերն անիծվեր», այլև ողջ օլիգարխիայի և առաջին հերթին` Գագիկ Ծառուկյանի:
Իսկ կարո՞ղ է` այդ հանձնաժողովի ստեղծմամբ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու հույսը մինչև վերջ դեռ չի կորցրել ու պատեհ առիթն օգտագործում է այն «վերականգնելու» համար:
Երբեք մի՛ ասեք` երբեք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ