Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՈՒկրաինայի ՊՆ. «7500 ռուս զինծառայող կա ՈՒկրաինայի արևելյան շրջաններում»

ՈՒկրաինայի ՊՆ. «7500 ռուս զինծառայող կա ՈՒկրաինայի արևելյան շրջաններում»
23.11.2014 | 15:08

ՈՒկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել է, որ ՈՒկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանն ունի մոտ 7 հազար 5 հարյուր զինծառայող։ Պաշտոնական Կիևը հաղորդել է, որ անցած 24 ժամում բախումներում սպանվել է 4 և վիրավորվել առնվազն 10 ուկրաինացի զինծառայող։
Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններում հաղթած եվրոպամետ ուժերը երեկ հայտարարել են, որ ապագա կոալիցիոն կառավարության առաջնահերթություններից մեկը կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը։

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ