Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհված օդաչուների աճյունները Եռաբլուրում հանձնվեցին հողին

Զոհված օդաչուների աճյունները Եռաբլուրում հանձնվեցին հողին
26.11.2014 | 12:36

Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին հանձնվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունները։ Պանթեոնում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պետական, քաղաքական գործիչներ, զոհվածների հարազատներ, զինվորականներ։ Հիշատակի արարողության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ հպարտ են, որ ունեն այսպիսի զինվորներ, ովքեր պահում են հայկական հողը։ Նախարարը նաև հայտարարեց, որ Ադրբեջանի սադրանքների շղթան սկսվել էր օգոստոսին, երբ անընդհատ սահմանային լարված իրավիճակներ էին ստեղծում նախ դիպուկահարները, հետո՝ դիվերսանտները, այժմ էլ հայկական ուղղաթիռ խփվեց։
ԼՀՂ նախագահ Բակո Սահակյանի անունից Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը զոհվածների հարազատներին փոխանցեց Արիության մեդալները։
Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր, ծնվել է Երևանում: Ամուսնացած էր, ուներ երեք որդի: Ծառայել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազայի թիվ 32822 զորամասում: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր: Մյուս երկու օդաչուներն ամուսնացած չէին։
Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր, ծնվել է Երևանում։
Լեյտենանտ Ազատ Սահակյանը 22 տարեկան էր, ծնվել է Երևանում, բնակվել՝ Չարենցավանում, ընտանիքի միակ արու զավակն էր:
Երեք օդաչուներն էլ ավարտել են Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ավիացիայի ինստիտուտը, ծառայում էին հայկական բանակի ռազմաօդային ուժերում:

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ