«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ես ձեր կլասիկ ցավը տանեմ

Ես ձեր կլասիկ ցավը տանեմ
07.12.2018 | 01:35

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը դեռ երկար ժամանակ կքննարկվի՝ դրական ու բացասական կողմերով: Պատմական էր այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց պատմական լինելուց զատ կարևոր է դրա արդյունավետության աստիճանը: Երեքուկես ժամ հանդիսատեսի ուշադրությունը գրաված բանավեճի ժամանակ հնչած որոշ մտքեր կմնան քաղաքական լեզվամտածողության բառարանում ու թևավոր խոսքի ուժ կստանան:


Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես գալու բացառիկ հնարավորությունը քաղաքական ուժերի լիդերներն այդպես էլ չէին գիտակցել: Բազում անգամ ծեծված օրակարգերը կրկին հրապարակ նետելով՝ հասարակության վստահությունն ու համակրանքը նրանք վստահաբար չեն շահի: Բանավիճեցին հիմնականում երկու կողմ, մյուսները դանդաղ դամ պահեցին, ոմանք էլ չմոռացան հիշեցնել՝ իրենք էլ են օգնել Փաշինյանին: Օգնությունն օգնություն, բայց նախ և առաջ պետք է մտածել սեփական ուժին օգտակար լինելու ու տարբերվող մոտեցումներ արտահայտելու մասին: Գաղափարական որևէ հստակ թեզ քաղաքական գործիչների շուրթերից չհնչեց: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, եթե անգամ քաղաքական պայքարի հայտ ներկայացրած նոր ուժերը շարունակում են հին ու մերժված գործելաոճը: Նո՞ր եք, բարի եղեք ներկայացնել նորը, գաղափարապես տարբերվողը, առաջընթաց ապահովողը, թե չէ աջակցության մասին Փաշինյանը կարող է մոռանալ հենց հանրահավաքի ժամանակ՝ ծնկան ծերին ազատման դիմումներ ստորագրելով: Հասարակության մի հատված ձեր տարբերվող խոսքը գուցե ըմբռներ, ու քարոզարշավի վերջին օրերին խորհրդարանում հայտնվելու ձեր շանսերը մեծանային դույզն-ինչ: Անվերջ կարելի է նզովել նախկիններին՝ այդպես էլ չազատվելով այդ անեծքից, բայց դրանից ո՛չ պետությունն է շահում, ո՛չ էլ նոր որակ եք բերում օրակարգ: Ամեն ինչ մնում է դասականի ու ավանդականի տիրույթում: Քաղաքական առևտրի ու սրա-նրա դուռը ծեծելով ձայն հայցելու ավանդույթը «սերն ու «հանդուրժողականությունը» անզոր են սքողելու, քանի որ կուսակցությունների մտածողությունը «կլասիկ ցավը տանելուց» անդին չի անցնում, իսկ բոլորովին նոր քաղաքական մշակույթ ձևավորելու համար ո՛չ հավես ունեն, ո՛չ նյարդեր, ո՛չ էլ կամք: Լավին լավ ասելու, արմատավորված վատ ավանդույթները, հարաբերություններն ու քաղաքական գրկախառնումները քննադատելու համարձակություն չունեն նաև խորհրդարանում հայտնվելու համար առաջին անգամ հայտ ներկայացրածները՝ հուսալով գուցե, թե ընտրություններից հետո մի տաքուկ անկյուն էլ իրենց կհասնի՝ «կլասիկ» պորտֆելների տեսքով:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ