Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.12.2018 | 00:02

Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քո մեջ։ Որդյա՛կ, պատվի՛ր Տիրոջը և զորացի՛ր, և բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։ Որդյա՛կ, պահի՛ր իմ պատվիրանները և դու կապրես, պահպանի՛ր իմ խոսքերը, ինչպես աչքի բիբը։ Կապի՛ր դրանք քո մատներին և գրի՛ր սրտիդ տախտակի վրա։ Իմաստությանն ասա՛, որ քեզ քույր լինի, և խելքը թող դառնա քո մտերիմը, որպեսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խոսքերով հրապուրի քեզ։


Առակներ 7. 1-5

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ