Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վլադիմիր Պուտին. Սիրիային հումանիտար աջակցության տրամադրման հարցը ամենայն ուշադրության պետք է արժանանա

Վլադիմիր Պուտին. Սիրիային հումանիտար աջակցության տրամադրման հարցը ամենայն ուշադրության պետք է արժանանա
14.02.2019 | 21:55

Ռուսաստանը ակնկալում է, որ ՄԱԿ-ն ու միջազգային հանրությունը առավել ակտիվ կներգրավվի սիրիացիներին օգնելու գործում` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հանդիպման ժամանակ:

«Սիրիային հումանիտար աջակցության տրամադրման հարցը ամենայն ուշադրության պետք է արժանանա: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան համակարգված ջանքեր են գործադրում, որպեսզի այդ երկիրը վերադառնա բնականոն կյանքի: Եվ, արդեն ունենք հստակ արդյունքներ՝ միայն վերջին կես տարում ավելի քան 130 հազար սիրիացի փախստական կարողացել է բարեհաջող տուն վերադառնալ»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը, միաժամանակ ընդգծելով՝ մոտ մեկ միլիոն մարդ, սակայն, դեռ օգնության կարիք ունի:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ