Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն արձագանքել է Զենքի առևտրի միջազգային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ ցանկությանը

ԵՄ-ն արձագանքել է Զենքի առևտրի միջազգային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ ցանկությանը
28.04.2019 | 15:56

Եվրամիությունն ափսոսանք է հայտնել Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը չվավերացնելու մասին ԱՄՆ նախագահի որոշման առնչությամբ, որ խրախուսում է զենքի անօրինական շրջանառությունն ու խախտում է կայունությունն աշխարհում՝ ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, որում ընդգծվում է, որ ԵՄ-ն նախկինի պես կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես զենքի հիմնական ներկրող-արտահանողներին, միանալ պայմանագրին»:

«Զենքի չվերահսկվող առևտուրը հսկայական տառապանքներ է հասցնում մարդկանց աշխարհի տարբեր հատվածներում՝ սրելով ռազմական հակամարտությունները, ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը: Հրաձգային զենքը մինչև կես մլն մարդու պատճառ է դառնում ամեն տարի», - ասվում է փաստաթղթում:

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ