Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բավական է` Փաշինյանը երկրի համար սակրալ թեմաներն օգտագործի իր ձախողումը քողարկելու նպատակով»

«Բավական է` Փաշինյանը երկրի համար սակրալ թեմաներն օգտագործի իր ձախողումը քողարկելու նպատակով»
21.05.2019 | 04:19

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի կոչի և երկրում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների վերաբերյալ ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը։
Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ ներկայացրեց մանրամասներ։


«Մենք կարևոր ենք համարում, որպեսզի մեր միջազգային գործընկերները տեղեկանան, որ Հայաստանում ոտնահարվում են օրենքի գերակայությունը, իշխանության տարբեր ճյուղերի անկախության հիմնարար սկզբունքը։ Ակցիայի իրականացման ընթացքում հստակ ուղղորդված միջամտություն և խոչընդոտներ էին նկատվում պահպանությունն իրականացնող ծառայությունների կողմից. արգելում էին լուսանկարահանումը, փորձում էին խոչընդոտել հայտարարության տեքստի փոխանցմանը, պատճառաբանելով, թե լուսանկարահանումը պետական պահպանության ներքո գտնվող օբյեկտներում արգելված է։ Ցավալի է, որ նույն ջանասիրությունը չէր դրսևորվում այսօր առավոտյան դատարաններում իրականացվող նկարահանումների դեպքում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով դատարանների ելքերն ու մուտքերը փակելու ակցիային՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը նկատեց, որ դա հակապետական քայլ է և միտված է դիկտատուրայի հաստատման։ «Բազմաթիվ դատարանների մոտ ականատես եղանք այն փաստին, որ իրենց աշխատավայրերից բացակայել են ոչ միայն պատգամավորներ, այլև մարդիկ, որոնք ժամը 9.00-18.00-ին պետական հիմնարկներում պետք է պատասխանեն քաղաքացիների հարցերին, իրականացնեն իրենց գործառույթները։ Մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալները, տարբեր կարգի մասնագետներն աշխատանքային ժամերին խոչընդոտում էին այս կամ այն դատարանի գործունեությանը՝ փակելով դռները»,- ասաց մեր զրուցակիցը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին խոսելով՝ Հայկ Մամիջանյանն ընդգծեց. «Բավական է, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի, ժողովրդի համար սակրալ թեմաները փորձի օգտագործել այս կամ այն ձախողումը քողարկելու նպատակով։ Պարոն Փաշինյանն ավելի քան մեկ տարի գործադիր իշխանության ղեկավար է, շուրջ կես տարի ունի բացարձակ մեծամասնություն օրենսդիրում, այդ ամբողջ ժամանակահատվածում չի մտածել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված որևէ մարմին ստեղծել ու հանկարծ այսօր որոշեց դա անել։ Դա անթույլատրելի մանիպուլյացիա է, և ես հույս ունեմ, որ պարոն Փաշինյանը վերջապես կդադարեցնի սակրալ թեմաներում քաղաքական դիվիդենդներ շահելու իր մոտեցումը»։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ