Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս

Նիկոլ Փաշինյան. Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս
07.06.2019 | 17:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը: «Մենք համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում, և, իհարկե, ունենք որոշակի համաձայնագրեր: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված», - ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանին նոր «Իսկանդեր» համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դրանցից բավարար քանակությամբ ունի: «Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ևս ստանալ: Ոչ այնքան փոքր բան», - ասել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ