Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը
15.06.2019 | 15:34

«168 ժամը» գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին՝ երեկ հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն: Մեր տեղեկություններով, սակայն, ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպումների՝ սպասվելիք հանդիպման մեջ մի կարեւոր առանձնահատկություն կա, որը դիտարկվում է՝ որպես քաղաքական ուղերձ։


Եթե Ռուսաստանում հայ-ադրբեջանական ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո եւ նրա մասնակցությամբ, 168.am-ի դիվանագիտական աղբյուրներն ԱՄՆ-ից հայտնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի մասնակցելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ամերիկյան կողմից այդ հանդիպումն ավելի ցածր կարգի պաշտոնյա է համակարգելու։ Սա որոշակիորեն դիտվում է նաեւ որպես վերաբերմունքի արտահայտություն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարեւորության հետ։ Եթե սրան գումարում ենք նաեւ այն փաստը, որ ամերիկաադրբեջանական հարաբերությունները, հատկապես՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, բավականին ռացիոնալ են դարձել, եւ, ի տարբերություն հայ-ամերիկյան հարաբերությունների՝ բազմաթիվ ձեռքբերումներ ու երկուստեք փոխադարձ օգտակար պայմանավորվածություններ ունեն, կարող ենք եզրակացնել, որ Պոմպեոյի բացակայությունն այդ հանդիպմանը քաղաքական ուղերձ է՝ հղված հայկական կողմին»:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ