Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Գույքահարկը կբարձրանա

Գույքահարկը կբարձրանա
26.06.2019 | 11:15

«Փաստը» գրում է. «Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման արդյունքում հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Աժ: Նախատեսվող փոփոխությունների արդյունքում զգալիորեն կբարձրանա գույքահարկը: «Փաստի» հետ զրույցում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինեն աղքատ խավը, տնային այն տնտեսությունները, որոնց եկամուտները կմնան նույն մակարդակի վրա: «Գույքահարկի բարձրացումն ազդելու է նաև գործարար հատվածի վրա՝ արտադրություն, խոշոր առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորանային համալիրներ, բիզնես կենտրոններ, կրթական և առողջապահական հաստատություններ և այլն, որի արդյունքում կարող են շղթայական թանկացումներ լինել: Թանկացումների պարագայում, ամեն դեպքում, տուժելու է առավել խոցելի խավը», ընդգծեց փորձագետը»:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ