Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը
17.07.2019 | 22:12

Հուլիսի 12-ից օգոստոսի 1-ը Երևանի «Արամե» պատկերասրահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող մասնաճյուղում կցուցադրվեն նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանի կտավները: Ցուցահանդեսի խորագիրն է «Ջաջուռյան կտավներ»: Ներկայացված են նկարչի՝ հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծած աշխատանքներից 30-ը:


Ինչպես նրա մյուս նախագծերը՝ «Ջաջուռյան կտավները» ևս ունի իր պատկերագիրքը, որտեղ, բնականաբար, տեղ են գտել այս ցուցահանդեսի ընթացքում ներկայացվող աշխատանքները: Նկարչի համար այս պատկերագիրքն առանձնահատուկ է, քանի որ հագեցած է նաև փարաջանովյան խոսքերով:
«Սերգեյ Փարաջանովը տարիներ առաջ իմ մասին փոքրիկ խոսք էր գրել, այն առաջին անգամ հրապարկվեց հենց այս պատկերագրքում: Այստեղ նաև վրացի արվեստաբան Դավիթ Անդրեաձեի հոդվածն է, որը տեսակով եզակի է, քանի որ դպրոցը հայկականից տարբերվում է: Ավելի շատ՝ փիլիսոփայական, վերլուծական հոդված է»,-նշեց նա:
Պատկերագիրքը հրատարակվել է Հայ-ռուսական համալսարանի հովանավորությամբ:
«Ջաջուռյան կտավներ» նախագծի իրականացմանը օժանդակել են Արսեն Միքայելյանն ու Ալբերտ Հակոբյանը:


Հատկանշական է, որ այս ցուցահանդեսը Նարեկ Ավետիսյանի համար հոբելյանական է, քանի որ նկարիչն այս տարի դառնում է 50 տարեկան:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ