Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չգիտեն՝ սովա՞ծ մնան, թե՞ ծառ հատեն

Չգիտեն՝ սովա՞ծ մնան, թե՞ ծառ հատեն
19.07.2019 | 01:32

Սոցիալ-տնտեսական բարեփոխում, մարդկանց կենսամակարդակի բարձրացում երաշխավորող, մարդկանց գլխից աղքատությունը հանող իշխանության տնտեսական քաղաքականության լավագույն գնահատականն իջևանյան դեպքերն էին։ Նախ փաստենք, որ հերթական անգամ պետական կարևորագույն ինստիտուտը՝ ոստիկանությունը, արժեզրկվեց, քաղաքացին իրեն իրավունք վերապահեց «իր» ոստիկանի գլուխը ջարդելու, քանի որ տեսել է, թե ինչպես են երկրի ղեկավարի գլուխ ջարդողների առաջ կանաչ լույս վառել։

Իշխանափոխությունից հետո ոստիկանությունն ամենաշատն է տուժել, ավելի է դժվարացել նրա աշխատանքը, այսօր ոստիկանը ոչ թե օրենքի պաշտպան է, այլ անօրինականությունների առաջ գլուխը խոնարհող, որովհետև դա է օրվա իշխանության պահանջը։ Հասարակական կյանքի այն կանոնները, որոնք իշխանափոխությամբ սահմանեց Նիկոլ Փաշինյանը, ոստիկանների կյանքը քառապատիկ բարդացրել են, դրա համար այս համակարգում չեն ցանկանում աշխատել մարդիկ, աշխատողներն էլ օր առաջ ուզում են այլ գործ գտնել, թողնել-հեռանալ։ Այս համակարգի բազում խնդիրներ դեռ կդիտարկենք, հիմա անդրադառնանք Իջևանի միջադեպի տնտեսական բաղադրիչին։


Պարզվեց, որ այս մեկ տարում Փաշինյանի հայրենակիցներն էլ չեն գտել ծառ հատելու այլընտրանքը, չեն հասկացել, որ, օրինակ, ոչխար պահելն ավելի ճիշտ է, քան անտառ ոչնչացնելը։ Փաշինյանի խոսքով ասած, նրանց գլխում փոփոխություն տեղի չի ունեցել, նրանք չեն գիտակցում, որ ապրում են արդեն «նոր» Հայաստանում, որտեղ պետք է 80 հազար դրամով չաշխատեն, բիզնես դնեն ու բոլորն անխտիր զբաղվեն բիզնեսով։ Ասել է՝ անկախ Փաշինյանի 100 փաստերի վկայակոչումից, տնտեսական տարբեր ցուցանիշներից, հին տրամաբանությամբ է երկիրն առաջ գնում, մարդիկ իրենց հացի գումարը վաստակում են ծառ հատելով՝ անհաղորդ են նոր իշխանությունների տնտեսական հեղափոխությանը։ Նրանք պետք է երկու խնդիրներից մեկը լուծեն. փրկեն անտառը՝ սոված թողնելով ընտանիքը կամ երեխային հաց ապահովեն՝ անտառի հերն անիծելով։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը մեծ ճիգեր գործադրի՝ համոզելու, թե երկրում բան է փոխվել, փաստն այն է, որ այդ փոփոխությունը միայն իր շրջապատն է զգում, իսկ օրնիբուն դառը դատող, դատարկ նստող գյուղացու վիճակը նույնն է մնացել. մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված։ Էն դնջացնող թանն էլ է շատերին դժվար տրվում։


Ի դեպ, հեղափոխական տնտեսության առնչությամբ, իշխանության մատուցած վիճակագրական տվյալները շատ հաճախ նախորդ տարիների ցուցանիշներին չեն էլ ձգում (զորօրինակ, ներդրումների անկման ցուցանիշները), էլ ուր մնաց դրանք հեղափոխական համարվեն։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե տնտեսությունը եղել է առանց տեսության, իսկ այսօր տնտեսական հեղափոխության տեսությունն ու ռազմավարությունն ամբողջացած են, ուզում ես հասկանալ, թե տնտեսական այդ ո՞ր տեսության մասին է խոսքը, որ տնտեսագետներն էլ չեն կարողանում այս մեկ տարվա ընթացքում պեղել ու հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը։ Հույս ունենանք, որ բրիտանացի գիտնականները մի բան կանեն, ու ծառ հատող իջևանցիներն էլ վերջապես կիմանան այդ տեսության գաղտնիքը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ