Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շուտով Մաշտոցի պողոտայում լվացք էլ կանեն

Շուտով Մաշտոցի պողոտայում լվացք էլ կանեն
01.08.2019 | 11:03

Բաղրամյան փողոցում գորգ լվանալու մասին շատ գրվեց ու խոսվեց, սակայն մեկ այլ հանգամանք կա, որն այնքան էլ չկարևորվեց։ Մեկ օրով կենտրոնական փողոց փակվեց, ընդ որում, այն հատվածը, որտեղ տեղեկայված են պետական նշանակության կառույցներ։ Փաստորեն, վաղը եթե իշխանությունը ներկայացնող խմբակցության որևէ պատգամավոր որոշի, օրինակ, Մաշտոցի պողոտան լվացք անելու համար փակել, փողոցի մի ծայրից մյուսը պարաններ կապել ու լվացքը փռել, կարելի է ողջ պողոտայի երթևեկությունը մեկ օրով կաթվածահարել։ Սակայն պետք չէ զարմանալ նաև այս դեպքում, քանի որ ունենք խորովածի մանղալներով պողոտան «շրջափակելու» փորձը, գորգ լվանալն էլ` վրադիր։


Խնդիրն այն է, որ անիմաստ ու շատ հաճախ անհեթեթ միջոցառումների համար կարելի է փողոց փակել, իսկ մարդկանց հուզող խնդիրների համար՝ ոչ, քանի որ դա «խուլիգանություն» է։ «Փողոց փակելը խուլիգանություն է»,- սա փողոց փակելով իշխանության եկած ոստիկանապետ Վալերի Օսիպյանի որակում-գնահատականն է։ Ով ով, բայց այս իշխանությունը չպետք է դժգոհի, որ օրումեջ այս կամ այն հարցի համար մարդիկ փողոց են փակում` հետևելով օրվա իշխանության ձևավորած ավանդույթին։ Սակայն հարց է առաջանում, ինչու՞ մեկ օրով Բաղրամյան փողոց փակելն ու գորգ լվանալը խուլիգանություն չէ, իսկ սեփական խնդիրների համար մի քանի ժամ փողոց փակելը խուլիգանություն է։ Քաղաքացին ի՞նչ պետք է եզրակացնի այս ամենից։ Եթե իշխանության ներկայացուցիչ չես, ոչ էլ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ուրեմն քո պահանջն այնքան արժեք չունի, որ փողոց փակես։


Իսկ ընդհանրապես. այս իշխանությունը կրակն է ընկել իշխանափոխության օրերին կիրառած իր մեթոդների ձեռքը, թեև առայժմ դրանցից միայն մեկն է գործի դրվում, իսկ երբ հերթը հասնի պետական նշանակության կառույցներ ներխուժելուն և իրենց պահանջներն օրվա իշխանությանը թելադրելուն, ի՞նչ պետք է անեն «հեղափոխությամբ ծնվածները»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ