Արցախի 228 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել են 41 թեկնածուներ։ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան: ԱՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հայտնել է, որ ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար աննախադեպ թվով դիտորդներ են հավատարմագրվել՝ 400-ից ավելի:
«Հավատարմագրվել են հայաստանյան չորս դիտորդական կազմակերպություններ՝ 144 դիտորդով, 6 տեղական կազմակերպություն՝ 168 դիտորդով, 12 լրատվամիջոց՝ 38 լրագրողով, 4 հայաստանյան լրատվամիջոց՝ 12 լրագրողով»,-նշել նա: