ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեմ է ցմահ բանտարկությանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեմ է ցմահ բանտարկությանը
15.09.2019 | 11:14

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ասում է, որ ցմահ բանտարկությունը խախտում է հույսի իրավունքը, պատժի այս տեսակը չի լուծում խնդիրը և ինքնին խնդիր է: «Չի կարելի զրկել նոր սկզբի իրավունքից»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա նշել է որ յուրաքանչյուր հասարակություն պետք է աջակցի հույսին և անի հնարավոր ամեն ինչ, որ «պատիժը չխախտի հույսի իրավունքը և հաշտեցման նոր փորձը»:


Բացի այդ, հովվապետը նշել է, որ գերբնակեցված բանտերը հանգեցնում են զայրույթի առաջացման, և ոչ մի դեպքում «ուղղման տեղ» չեն:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ