Նախարարություններում չեն կողմոնորոշվում՝ ում, ինչպես և ինչքան պարգևատրեն
23.09.2019 | 18:35
Պարգևավճարներին առնչվո չդադարող հրապարակումներից հետո որոշ նախարարություններ կարծես թե վերանայել են դրանց տրամադրման քաղաքականությունը, բայց թե ինչպես՝ իրենք էլ չգիտեն: Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունում, օրինակ, վարչության աշխատակիցները գրեթե ամեն ամիս պարգևավճար են ստանում, հարցն այն է, սակայն, որ սովորական աշխատակիցներն աշխատավարձի 20, իսկ վարչության պետերը 100 տոկոսովի չափով են պարգևատրվում: «Արդար չէ, երբ հիմնական աշխատողները, որ անում են աշխատանքի առյուծի բաժինը, չնչին գումար են ստանում, իսկ ներկայացուցչական պաշտոն զբաղեցնողները պարգևատրվում ամբողջական աշխատավարձի չափով: Ասում են՝ նախկին բարքերը չկան, ինչպե՞ս չկան, եթե պարգևավճար դուրս գրելիս դեռ գործում է ծանոթ-բարեկամի հանգամանքը»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այս ամիս պարգևավճար չեն ստացել, օրինակ, «Մշակութային արժեքների պահպանության» և «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության» գործակալությունների աշխատակիցները: Նախարարությանը մոտ կանգնած մեր զրուցակիցն ասաց, որ պարգևավճար չտրամադրելու հանգամանքը պատկան մարմինները գուցե բացատրեն նրանով, որ նախկին մշակույթի նախարարության վերոնշյալ գործակալությունները վերակազմավորման կամ ամբողջովին փոփոխվելու գործընթացի մեջ են. «Բայց անգամ այդ դեպքում արդարացումը տեղին չի կարող լինել, քանի որ մարդիկ աշխատել են այդ ամիսներին, իսկ պարգևավճար ստանալը կարգավորվում է նորմերով, ինչը, փաստորեն, խախտվել է: Ի դեպ, դեռևս հստակ չէ՝ նախարարության որոշ վարչություններ ինչ ճակատագրի են արժանանալու, դրանց մասով կառավարությունը հայեցակարգ չի ներկայացրել»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ