Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաղաղ օվկիանոսում փորձարկվել է հականավային NSM հրթիռը

Խաղաղ օվկիանոսում փորձարկվել է հականավային NSM հրթիռը
06.10.2019 | 13:41

Ամերիկայի ռամզածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու մոտակայքում փորձարկել են նոր հականավային NSM (Naval Strike Missile) թևավոր հրթիռը։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ Հրթիռն արձակվել է նավից, խոցման թիրախը USS Ford այլևս չօգտագործվող նավն է եղել, որ օվկիանոս է հանված եղել SINKEX զորավարժությունների համար: NSM հրթիռի խոցման հեռավորությունը 180 կմ է՝ 30 % ավելի «Գարպուն» հականավային թևավոր հթիռից։ Նշենք, որ NSM հրթիռ ընթացքի ժամանակ կարող է փոխել ուղղությունը։ Այն արտադրողները մտածել են նաև հրթիռի հնարավոր անտեսանելիության մասին։

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ