Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի զինվորականները բախվել են Ասադի բանակի հետ

Թուրքիայի զինվորականները բախվել են Ասադի բանակի հետ
25.10.2019 | 14:31

Թուրքիայի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքում բախվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հետ, հաղորդում է Sana գործակալությունը:
Բախումները եղել են Հասակա նահանգում: SANA-ի տվյալների համաձայն թուրք զինվորականները փորձել են գրավել սիրիական գյուղերը, Ասադի բանակը պատասխան հարված է հասցրել:

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ