ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում

Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում
12.11.2019 | 12:06

«Հրապարակը» գրել է. «ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ժպ Գեղամ Գևորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որևէ մեկը չպետք է մասնակցի»:

Ըստ թերթի, Գևորգյանն անգամ անկեղծացել է․ «Ես պակա՞ս ազգային տղա եմ, դե՞մ եմ ավանդական արժեքներին, այո, պետք է պայքարել, բայց մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերևներ։ Որ ես համալսարանի դուռը փակում էի էն ժամանակ, չգիտեի՞ ում առջև եմ փակում»:

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ