«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Մեր հիմ­նա­կան դժ­բախ­տու­թ­յուն­նե­րը 1996-ին են սկս­վել»

«Մեր հիմ­նա­կան դժ­բախ­տու­թ­յուն­նե­րը 1996-ին են սկս­վել»
26.11.2019 | 00:14

Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վար­ման այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի շուրջ ան­հաս­կա­նա­լի ի­րա­վի­ճակ է։ Ոչ կա­րող ենք միան­շա­նակ պն­դել, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են, ոչ էլ չեն շա­րու­նակ­վում, քա­նի որ Ադր­բե­ջա­նի և միջ­նորդ­նե­րի կող­մից մերթ ընդ մերթ հե­տաքր­քիր շեշ­տադ­րում­ներ են աս­պա­րեզ նետ­վում։ Վեր­ջի­նը ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վան հան­րայ­նաց­րեց։ Մինչ այդ ո­րոշ դր­վագ­ներ հի­շենք, թե այս 1,5 տա­րում Փա­շի­նյանն ինչ է ա­սել Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի հետ կապ­ված։ Իր ըն­տր­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Ար­ցախ այ­ցե­լած Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ ա­ռանց Ար­ցա­խի բա­նակ­ցու­թյուն­ներ չեն կա­րող լի­նել։ Հե­տո Երևա­նում հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ նշեց. «Ղա­րա­բա­ղի հար­ցի լու­ծող-չլու­ծո­ղը կա­ռա­վա­րու­թյու­նը չէ: Ղա­րա­բա­ղի հար­ցի լու­ծո­ղը ժո­ղո­վուրդն է։ Ե­թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ար­դյուն­քում կլի­նի կար­գա­վոր­ման մի տար­բե­րակ, ո­րին ինքս կհա­վա­տամ և կհա­մա­րեմ, որ դա լավ տար­բե­րակ է, որևէ մե­կը չմ­տա­ծի, թե ես ձեզ­նից թա­քուն որևէ թուղթ կս­տո­րագ­րեմ կամ որևէ գոր­ծո­ղու­թյուն կա­նեմ: Երբ տես­նեմ, որ կա տար­բե­րակ, ո­րի շուրջ իս­կա­պես կա­րե­լի է խո­սել, ես կգամ և կկանգ­նեմ այս­տեղ, բո­լոր ման­րա­մաս­նու­թյուն­նե­րով կներ­կա­յաց­նեմ ձեզ, և դուք կո­րո­շեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տար­բե­րա­կով կար­գա­վոր­ման, թե՞ չենք գնում»։ Ար­ցա­խի ա­նու­նից չխո­սող Փա­շի­նյա­նը սա ա­սում է մի հան­րա­հա­վա­քում, որ­տեղ հա­յաս­տան­ցի­ներն են, այ­սինքն ո­րո­շո­ղը դար­ձավ Հա­յաս­տա՞­նը։ Հե­տո սկս­վեց խա­ղա­ղու­թյան ար­շա­վը, երբ Փա­շի­նյա­նին միա­ցավ Ան­նա Հա­կո­բյա­նը և ա­մու­սի­նե­րով սկ­սե­ցին Ադր­բե­ջա­նը խա­ղա­ղու­թյան պատ­րաս­տել։ «Մենք հա­վա­տում ենք, որ խա­ղա­ղու­թյա­նը միտ­ված մթ­նո­լոր­տի ստեղ­ծումն ա­ռանց­քա­յին է կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ­մղ­ման հա­մար, և մեր ողջ ջան­քերն ուղղ­ված են փոխ­վս­տա­հու­թյան ամ­րապ­նդ­ման շուրջ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման քայ­լե­րի խրա­խուս­մա­նը, ո­րոնք կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն հա­կա­մար­տու­թյան բո­լոր կող­մե­րի բնակ­չու­թյուն­նե­րին խա­ղա­ղու­թյա­նը պատ­րաս­տե­լու հա­մար»,- հայ­տա­րա­րեց Փա­շի­նյա­նը, իսկ ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ փաս­տեց, որ Ադր­բե­ջա­նին խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րելն ան­հե­ռա­տես քայլ էր իր կող­մից։ Ի­տա­լիա­յում Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ա­սաց, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տում են պա­տե­րազ­մի, հս­կա­յա­կան ռե­սուրս­ներ են ծախ­սում սպա­ռա­զի­նու­թյան վրա, բոր­բո­քում են հա­կա­հայ­կա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ։ Էլ չենք խո­սում բազ­մա­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք մի­ջազ­գա­յին հար­թա­կում տա­րա­տե­սակ քն­նար­կում­նե­րի ա­ռիթ են տվել, ինչ­պես «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ» միտ­քը։ Հի­մա Նի­կոլ Փա­շի­նյա­նը նոր «շիր­մա» է գտել՝ հիմ­նախ­նդ­րի լու­ծու­մը պի­տի ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի, Ղա­րա­բա­ղի և Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։ Թե սա ինչ մո­գա­կան լու­ծում է, ա­ռայժմ ոչ մե­կին հայտ­նի չէ։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի խոս­նա­կի հայ­տա­րա­րու­թյան և հիմ­նախ­նդ­րին առ­նչ­վող այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վան, օ­րերս անդ­րա­դառ­նա­լով ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյա­նը, հայ­տա­րա­րել է. «ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում բազ­միցս մատ­նանշ­վել է, որ ԼՂ հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման ծրա­գի­րը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի բո­լոր ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց և փախս­տա­կան­նե­րի ի­րա­վուն­քին՝ վե­րա­դառ­նա­լու ի­րենց նախ­կին բնա­կու­թյան վայ­րեր»։ Ձեր դի­տարկ­մամբ, ի՞նչ է փաս­տում փախս­տա­կան­նե­րի մա­սին հի­շե­ցու­մը։

-Կար­ծում եմ, պետք է դի­տարկ­վի ոչ միայն այն, թե ինչ է աս­վում, նաև երբ է աս­վում ու ին­չի հա­մար, այ­սինքն նման հսյ­տա­րա­րու­թյուն­նե­րով ինչ ըն­թա­ցիկ հար­ցեր են լուծ­վում։ Մեհ­րի­բան Ա­լիևան Մոսկ­վա է այ­ցե­լել, և Պու­տի­նը նրան պարգևատ­րել է։ Ա­լիևան մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն է մուտք գոր­ծում և, ըստ երևույ­թին, Զա­խա­րո­վա­յի այդ հայ­տա­րա­րու­թյու­նը նրա հան­դեպ ռևե­րանս էր, նրա հե­ղի­նա­կու­թյու­նը Ադր­բե­ջա­նի ներ­սում բարձ­րաց­նե­լու հա­մար։ Դրա­նից ա­ռաջ էլ Լավ­րո­վը Երևա­նում ա­սել էր, որ Ար­ցա­խի հարցն ա­ռանց Ար­ցա­խի ժո­ղովր­դի չի կա­րող լուծ­վել։ Դրա­նով էլ Ադր­բե­ջա­նին էր զգու­շաց­նում՝ Բաք­վում կա­յա­ցած թյուր­քա­կան եր­կր­նե­րի միու­թյան հա­մա­ժո­ղո­վի ա­ռի­թով։ Պարզ ա­սած, ըն­թա­ցիկ, մտ­րա­կի ու բլի­թի քա­ղա­քա­կա­նու­թյուն է։

-Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը մշ­տա­պես ըն­դգ­ծում է «Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի» մա­սին՝ հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լով պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տի հետ։ Այ­սինքն, ե­թե Ար­ցա­խը պի­տի մաս­նակ­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րին, «Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քը»՝ ևս։ Ի՞նչ եք կար­ծում, մեր այ­սօր­վա դի­վա­նա­գի­տու­թյու­նը կա­րո­ղա­նու՞մ է պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րով և փաս­տե­րով այս հար­ցում ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նել։

-Պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը ոչ մե­կին չեն հե­տաք­րք­րում, կան ստ­րա­տե­գիա­կան ու տակ­տի­կա­կան շա­հեր։ Ոչ մե­կին ո­չինչ պետք չէ բա­ցատ­րել, բո­լորն էլ ա­մեն ինչ գի­տեն։ Պետք է ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել և դաշ­նա­կից­ներ ձեռք բե­րել։

-Ընդ­հան­րա­պես Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը Ար­ցա­խի խնդ­րում կա­րո­ղա­նու՞մ է ճիշտ շեշ­տադ­րում­ներ ա­նել և ներ­կա­յաց­նել հար­ցը ըստ էու­թյան։ Այս ա­ռու­մով Դուք ի՞նչ մտա­հո­գու­թյուն­ներ ու­նեք։

-Մտա­հո­գու­թյուն­նե­րը շատ են և դրանց մա­սին շատ է խոս­վում։ Ա­մե­նամ­տա­հո­գի­չը վար­չա­պե­տի սի­րած բա­նաձևն է, որ բո­լոր կող­մե­րը պետք է բա­վա­րար­ված լի­նեն։ Մի կողմ դնենք դրա դե­մա­գո­գիկ բո­վան­դա­կու­թյու­նը, կամ, ա­վե­լի ճիշտ, ան­բո­վան­դա­կու­թյու­նը։ Փաս­տո­րեն, կաս­կա­ծի տակ է դրել Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Ինչ ինք­նո­րոշ­ման մա­սին կա­րե­լի է խո­սել, ե­թե դրա հետ պետք է հա­մա­ձայն­վի այն սու­բյեկ­տը, ո­րից ինք­նո­րոշ­վում են։ Փաս­տո­րեն, մեր ա­մե­նա­ծան­րակ­շիռ փաս­տար­կը` ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, որ մեծ ջան­քե­րի գնով ամ­րաց­վել է մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րում, կաս­կա­ծի տակ է դր­վել։

-Մի­լա­նում նա­խօ­րեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տա­նում էր Մեղ­րին հանձ­նե­լուն։ Նախ ին­չու՞ է վեր­ջին շր­ջա­նում ա­նընդ­հատ Մեղ­րիի հան­ձն­ման մա­սին հի­շեց­վում, դա­վա­ճան­ներ փնտր­վում, երբ Ադր­բե­ջա­նի պա­տե­րազ­մա­հոտ բարձ­րա­ձայ­նում­նե­րը` ողջ Զան­գե­զու­րի գրավ­ման մա­սին, չգի­տես ին­չու, իշ­խա­նու­թյունն ան­տե­սում է։

-Դա հեր­թա­կան դե­մա­գո­գիան է։ Նախ, Քո­չա­րյա­նին մե­ղադ­րում են ռու­սա­մետ լի­նե­լու, մյուս կող­մից էլ՝ Մեղ­րին հանձ­նե­լու մեջ, ինչն ռու­սա­կան շա­հե­րի դեմ է, այ­սինքն՝ Թուր­քիա-Ադր­բե­ջան ցա­մա­քա­յին կապ ստեղծ­վե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նը վերջ­նա­կա­նա­պես կկա­րո­ղա­նար ջան­քեր գոր­ծադ­րել Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան գո­տուց դուրս գա­լու հա­մար։ Տրա­մա­բա­նա­կան հա­կա­սու­թյուն կա։ Բա­ցի դրա­նից Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ Ար­ցա­խի պա­տե­րազ­մի հետ կապ ու­նի, ոչ էլ«ոչ­մի­մի­թի­թի­զա­կա­նի» համ­բավ ու­նի։ Ի­րեն նման մե­ղադ­րանք­նե­րը չեն սա­զում, դա իր հա­գով չէի:

-Ի դեպ, Վե­նե­տի­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն ևս ա­րեց. «Ղե­կա­վա­րը, ո­րը չու­նի ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, չա­րիք է երկ­րի հա­մար, այն­պես ինչ­պես չա­րիք են ե­ղել բո­լոր ղե­կա­վար­նե­րը, սկ­սած 1996 թվա­կա­նից, երբ որ ա­ռանց ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան տի­րա­ցել են իշ­խա­նու­թյան և փոր­ձել են պա­հել այդ իշ­խա­նու­թյու­նը»։ Ին­չու՞ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի եր­բեմ­նի դաշ­նա­կից Փա­շի­նյա­նը նրան էլ չա­րիք հա­մա­րեց, այն դեպ­քում, որ Տեր-Պետ­րո­սյա­նը Փա­շի­նյա­նի հոգևոր հայրն է հա­մար­վում։

-Այս հար­ցում ես Փա­շի­նյա­նի հետ հա­մա­ձայն եմ։ Մեր հիմ­նա­կան դժ­բախ­տու­թյուն­նե­րը 1996-ին են սկս­վել, իսկ մնա­ցա­ծը դրա հետևանք­ներն են։ Ինչ վե­րա­բե­րում է իր և Տեր-Պետ­րո­սյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ա­պա դա ի­րենց ին­տիմ հա­րա­բե­րու­թյուն­ներն են ու ինձ չեն հե­տաք­րք­րում։

-Ե­թե ներ­քա­ղա­քա­կան այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը հա­մա­ռոտ նկա­րագ­րեք, ի՞նչ ո­րա­կում­ներ կտաք և ին­չու՞։

-Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը մեկ հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյուն ու­նեն` ա­պա­հո­վել ա­պա­գա ընտ­րու­թյուն­նե­րի ա­զատ և ար­դար լի­նե­լը, իսկ մնա­ցա­ծը, թե ով­քեր կըն­տր­վեն, ար­դեն ժո­ղո­վուր­դը կո­րո­շի, իսկ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի նյար­դա­յին ար­ձա­գանք­ներն ընդ­դի­մու­թյան դաշ­տում ըն­թա­ցող խմո­րում­նե­րին, ան­հաս­կա­նա­լի ու մտա­հո­գիչ են։ Դա ի­րենց չպետք է վե­րա­բե­րի, ի­րենք թող այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րեն ու այն­պի­սի ար­դյունք­ներ ու­նե­նան, որ մար­դիկ ի­րենց օգ­տին քվեար­կեն։

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ