Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիական կուսակցությունները քրդերի հետ քննարկում են տեղական ինքնակառավարման հարցը

Սիրիական կուսակցությունները քրդերի հետ քննարկում են տեղական ինքնակառավարման հարցը
08.12.2019 | 22:40

Սիրիական կուսակցությունների ներկայացուցիչները քրդական կուսակցություններին առաջարկել են տեղական ինքնակառավարման նախագիծ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, քրդերը շեշտել են, որ իրենք չեն ձգտում անջատողականության՝ «Ալ-Վաթան» իշխանամետ լրատվամիջոցին ասել Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար և ՍԱՀ-ի խորհրդարանի անդամ Նուաֆ Մուլհիմը:

Պատգամավորի խոսքով՝ կողմերը բանակցել են շաբաթ օրը Կամիշլիում: Քրդական կողմից ներկա են եղել նաև PYD կուսակցության, «Ասորական միություն» կուսակցության ներկայացուցիչներ և այլք: Այս բանակցություններին նախորդել են մի քանի համակարգման հանդիպումներ՝ բացատրել է Մուլհիմը: «Քրդերը այդ հանդիպումներում շեշտում էին, որ իրենք սիրիացիներ են և ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչպես մյուսները և անջատողական չեն», – ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ Դամասկոսից մի պատվիրակություն քրդերին է ներկայացրել «տեղական ինքնակառավարման» նախագիծ, որը համապատասխանում է 2012-ի գործող Սահմանադրությանը:

«Մենք պայմանավորվեցինք քննարկել դրական կողմերը՝ ինքնավար կառավարման կամ տեղական ինքնակառավարման ռեժիմի դեպքում: Այնուհետև մենք կունենանք համաձայնեցված փաստաթուղթ, որը մենք կներկայացնենք Սիրիայի կառավարությանը», – ասել է Մուլհիմը:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ