Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փա­շի­ն­յա­նին տա­պա­լե­լու խորհր­դա­րա­նա­կան սցե­նա­րը

Փա­շի­ն­յա­նին տա­պա­լե­լու խորհր­դա­րա­նա­կան սցե­նա­րը
10.12.2019 | 02:28
Վեր­ջին օ­րե­րին խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան պահ­ված­քը բա­վա­կան ու­շագ­րավ տո­ղա­տա­կեր ու­նի։ Նախ Գա­գիկ Ծա­ռու­կյան-Խա­չա­տուր Սու­քիա­սյան խնա­միա­կան զույ­գի հրա­պա­րա­կա­յին ան­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, ին­չը պա­տա­հա­կան չէր, քա­նի որ իշ­խա­նու­թյան սի­րե­լի գոր­ծա­րար Սու­քիա­սյա­նը, ըստ մա­մու­լի, լար­ված հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի իշ­խա­նու­թյու­նից դժ­գոհ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հետ։ Դրան զու­գա­հեռ այլ ուղ­ղու­թյամբ ևս զար­գա­ցում­ներ ե­ղան. շեյ­խե­րի թե­մա­յով բարձ­րա­ձայ­նու­մից հե­տո ԲՀԿ-ն ո­րո­շեց բոյ­կո­տել ԱԺ նիս­տը և, ինչ­պես բա­ցատր­վեց, «մեկ նա­խա­դա­սու­թյան» ար­ձա­գանք­նե­րի հա­մար։ Մյուս ընդ­դի­մա­դիր ու­ժի՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան վեր­ջին կսմ­թոց­նե­րը և ա­ռա­վե­լա­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նում այդ ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ «Կա­մազ­նե­րի» գոր­ծի բարձ­րա­ձայ­նումն էլ մեկ ընդ­հա­նուր գոր­ծի հա­մար են։ Ի­րա­կա­նում այս ա­մե­նը լավ մշակ­ված սցե­նա­րի նա­խեր­գանք է, ո­րով, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը մտա­դիր է տա­պա­լել նրան։
Ընդ­դի­մա­դիր­նե­րը նպա­տակ ու­նեն դե­ֆակ­տո Փա­շի­նյա­նից ար­դեն հե­ռա­ցած իմ­քայ­լա­կան­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ տա­պա­լել, վար­չա­պետ ընտ­րել Ծա­ռու­կյա­նին, բայց պա­հես­տա­յին տար­բե­րակ դի­տար­կել նաև ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ցյա­նին։ Ընդ ո­րում, տա­պալ­ման եր­կու տար­բե­րակ է քն­նարկ­վում.
1. խոր­հր­դա­րա­նը ան­վս­տա­հու­թյուն է հայտ­նում Փա­շի­նյա­նին
2. «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րը դուրս են գա­լիս խմ­բակ­ցու­թյու­նից, Փա­շի­նյա­նը կորց­նում է խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը և մե­խա­նի­կո­րեն հրա­ժա­րա­կան տա­լիս։
Ինչ­պես նույն աղ­բյուրն է փո­խան­ցում, այս ա­մե­նի «հոտն» ա­ռած Նի­կոլ Փա­շի­նյա­նը հու­նից դուրս է ե­կել և եփ­վող այս «ճա­շի» վրա սա­ռը ջուր լց­րեց նա­խօ­րեին՝ հի­շեց­նե­լով, որ «Հյու­սիս-Հա­րավ» ծրա­գի­րը կթու կով է ե­ղել և կտ­րե­լու է բո­լորի կեղ­տոտ թա­թիկ­նե­րը», այդ թվում` ԲՀԿ-ի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ